Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսները սկսում են դեպի Հյուսիսային Դոնբաս հարձակման երկրորդ փուլը (Քարտեզ)

Վերլուծություն

Ուկրաինական մասնագիտական աղբյուրը հայտնում է.

«Պոկրովսկի ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերը առաջ են շարժվել Պոկրովսկից հյուսիս՝ Ռոդինսկոյեի, Կուչերով Յարի և Շախովոյի շրջանում։

Ռուսական զորքերը, ըստ երևույթին, փորձում են լուծել իրենց համար գլխավոր խնդիրը՝ լոգիստիկան. Շախովոյի և Հեկտովայա Բալկայի միջև նորմալ ճանապարհի բացակայության պատճառով չափազանց դժվար է ռուսական բանակի մեծ ուժեր բերել։ Հետևաբար, Ռուսաստանի զինված ուժերը ցանկանում են գրավել Շախովոն և լուծել մատակարարման հարցը։ Ռուսաստանի զինված ուժերը, հավանաբար, փորձում են շրջանցել բնակավայրը և այն գործնականում շրջափակման մեջ են գցել։ Իրավիճակը բարդ է, բայց առայժմ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է պահել այս հանգույցը»։

Ուկրաինական աղբյուրի գնահատումը միանգամայն ընդունելի է: Բանն այն է, որ Պոկրովսկի հյուսիսում` Դոբրոպոլեի հատվածում ռուսական 51-րդ բանակի իրականացրած խորը ճեղքմանը զուգահեռ, աջ թեւում` Կոնստանտինովկայի արեւմուտքում գործող 8-րդ բանակը մի քանի շաբաթ դոփում էր տեղում (Քարտեզ 2): Այդ թվում` չկարողացավ գրավել Շախովո բնակավայրը, որը 51-րդ բանակի համար պետք է դառնար մատակարարումների հիմնական ուղի: Ընդ որում, ինչպես հուշում են ռուսական տեղյակ փորձագետները, 8-րդ բանակն իր հնարավորություններով ոչնչով չի զրջում 51-րդ-ին: Ու ավելին, 8-րդ բանակի դիմաց գտնվում են նկատելիորեն ավելի թույլ ուժեր, քան 51-ի: Եվ այդ դանդաղեցումը, որը, ինչպես եւ սպասվում էր, կաշկանդեց 51-րդ բանակի գործողությունենրը, նույն փորձագետները կապում են 8-րդ բանակի հրամանատարության որակական կողմերի հետ:

Բայց որոշ փոփոխություններ այստեղ կան. ներկա պահին 8-րդ բանակի մոտ որոշակի ակտիվացում արձանագրվել է: Մասնավորապես, արդեն դուրսեն եկել Սոֆիեւկայի հատված, ինչպես որ այդ բնակավայրին արեւմուտքից հարվածում է նաեւ 51-րդ բանակը: Իսկ Սոֆիեւկայի գրավման դեպքում շրջապատվում է Շախովոն, որի գրավման դեպքում ոչ միայն Պոկրովսկ-Դոբրոպոլե հատվածում իրավիճակը խորությամբ կփոխվի, այլ նաեւ 8-րդ բանակը վերջապես կկարողանա հարձակումը զարգացնել դեպի Դրուժովկա` արեւմուտքից աքցանավորելով Կոնստանտինովկան: Ընդ որում, ռուսական ուժերն արեւելյան հատվածում արդեն այդ կարեւոր քաղաքի վարչական սահմաններում են:

Տես նաեւ https://t.me/iravunk/56486 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ