Հայ սպային կացնահարողին արտահանձնած Հունգարիայի քաղաքներից մեկը դարձավ համայն հայության Սուրբ քաղաքի քույրը
ՆերքաղաքականՀայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունգարիայի Սեյկեշֆեհեյրվար քաղաքը դարձել է Վաղարշապատի՝ համայն հայության Սուրբ քաղաքի քույրը: Բայց սա դեռ ուրացման շղթայի նախերգանքն է:
Լուսանկարում հունգարացի քաղաքապետ Անդրաշ Ցեր-Պալկովիչն է եւ հրճվանքը մի կերպ զսպող Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը: Բայց սարսափելին, ուրացումը, աբսուրդն այն է, որ Մեխակյանն էլ պատահական Մեխակյան չէ, այլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Մեխակ Մեխակյանի որդին՝ հերոսի, որի անունով կոչվեց Թալիշում Մեխակասարը, ապա Մեխակավանը:
Այո՛, արցախուրաց իշխանության մոտ քաղաքապետացու է աշխատում Արգիշտին՝ հերոսի որդին... Մի հատ էլ Գուրգեն Մարգարյանին կացնահարողին արդարացնող երկրի քաղաքներից մեկի հետ բարեկամություն է հաստատում: Իսկ իբրեւ Սուրբ քաղաքի ղեկավարի պաշտոնակատար այդպես էլ երբեւէ չտեսանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեհափառ Հայրապետի կողքին, ինչն անգամ նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանն էր անում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ