Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Վախենում են այլընտրանքային ուժերից, Նիկոլի պասով Ադրբեջանը գրգռվել է. Սամվել Մարդոյան

Հանդիպում

Ադրբեջանը դեռեւս 2021 թվականին միջազգային հետախուզում էր հայտարարել հայազգի մի շարք գործիչների նկատմամբ, ինչի մասին հայտարարել էր այդ երկրի գլխավոր դատախազը: Վերջինս համապատասխան գրություններ էր ուղարկել տարբեր երկրների, այդ թվում՝ ՌԴ հատուկ ծառայություններին՝ մեր հայրենակիցներին մեղադրելով պատերազմական ահաբեկիչներ լինելու մեջ: Այս օրերին կրկին վերոնշյալ նյութը հայտնվել է հայկական եւ ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում, որին անդրադառնալով «Իրավունք»-ը զրուցել է ադրբեջանական սույն ցուցակում գտնող հայտնի գործիչներից «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԻ հետ:

— Որքանո՞վ էր Ձեզ համար անակնկալ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ձեր դեմ եւ ի՞նչ մտահոգություններ ունեք այս առումով:

Ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ, որովհետեւ սա առաջին միջազգային հետախուզումը չէ իմ հանդեպ: Դրանից առաջ ուկրաինացիներն են հայտարարել, ապա Թուրքիան, հիմա էլ՝ Ադրբեջանը: Ընդ որում՝ Ադրբեջանը հայտարարել է այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ իմ ընկերոջ` Հայկ Բաբուխանյանի հետ, գնացել էինք Արցախ, հանդիպել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իմ կազմակերպության կողմից նույնիսկ մեդալ եմ շնորհել վերջինիս, որպեսզի ոգեպնդեմ եւ վերահաստատեմ, որ մենք Արցախի հետ ենք: Ավելին՝ պատերազմի 3-րդ օրն էր, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի միջոցով (կարծես թե, Նաիրի Սարգսյան կոչեցյալն էր) ասել եմ՝ 450 հոգի տղերք ունեմ, որոնք առանց գումարի, պատրաստ են գալ եւ, որպես եղբայր, հանուն քրիստոնեության՝ պաշտպանել քրիստոնյա ժողովրդին, ասացին՝ մենք ձեզ հետ կկապվենք: Մինչեւ օրս կապվում են…

— Պարոն Մարդոյան, բայց, ամեն դեպքում, Դուք հասաք Արցախ եւ ոչ դատարկաձեռն…

Երեք ընկերով 2.5-2.7 միլիոնի ապրանք էինք գնել՝ այն ամենը, ինչ գիտեի, որ պետք է իմ հայ զինվորի ու Արցախի համար եւ կարող էինք ցամաքային ճանապարհով՝ Վրաստանով բերել: Վրաստանում տեսնելով, թե ինչ բեռ է, նույնիսկ չէին բացել միկրոավտոբուսի դուռը, ասել էին՝ անցեք: Մինչդեռ Հայաստանում մաքսայինը կանգնացրել էր, թե բա՝ մոտ 8 հազար դոլարի մոտ պետք է տուրք մուծեք: Վարորդը, երբ զանգեց ինձ եւ պատմեց, ասացի՝ հեռախոսը տուր ասողին: Ներկայացավ Մաքսային տեսչության չգիտեմ ինչյան ինչ: Ասացի՝ դուք տեսնու՞մ եք, թե ինչ բեռ է, կարո՞ղ եք գոնե երեք անգամից գուշակել, թե ինչի համար է: Սկսեց կմկմալ, թե՝ հասկանում է, բայց պետական տուրք պետք է վճարել եւ այլն: Բերանս բացեցի, հեռախոսն անջատեց: Հինգ րոպե հետո զանգեց վարորդը, թե՝ բաց են թողել, ասել են` անցիր, ոչ մի գումար էլ չեմ վճարել: Ընդ որում՝ բեռներն ուղարկել էի Հայկ Բաբուխանյանի անունով. ռադիոկապներ էր, կեւլարի ձեռնոցներ, «տեպլավիզորներ», քնապարկեր, այսինքն՝ այն, ինչ չէր հակասում օրենքին եւ պետք էր զինվորին: Հայկ Բաբուխանյանը ստացել էր այդ ամբողջը, իսկ հետո անցնում են տարիներ, ու պարզվում է՝ Մաքսայինը դատարանով այդ գումարը պահանջում է նրանից: Պատկերացնո՞ւմ եք, ասել էին՝ դուք ապրանք եք բերել Հայաստան: Ինքն էլ ասել էր՝ տնաշեննե՛ր, կարդացե՞լ եք ապրանքների անվանումները, կարո՞ղ է բերել էինք, որ ռազմական խանութ բացեինք, ծախեինք՝ այն էլ պատերազմի օրերին: Այդ իրենք կարող էին պատերազմի օրերին առուվաճառքով, սրիկայությամբ զբաղվել, բայց ոչ մենք:

— Ի վերջո, ինչպե՞ս հասաք Արցախ եւ ինչի՞ ականատես եղաք:

— Նախ մինչեւ Արցախ հասնելը՝ ասեմ, որ Գորիսից սկսած արգելապատնեշներ էին դրված: Որեւէ մեքենա չեն թողնում, որ մտնի Արցախ: Ասացինք՝ այդ դեպքում ի՞նչ պետք է անենք, պատասխանեցին, որ եթե մեքենայով պետք է գնաս, Պաշտպանության նախարարությունը պետք է հատուկ անցաթուղթ տա: Եթե անցաթուղթ չեղավ, չեն թողնում: Հետաքրքրվեցինք, թե՝ որտեղի՞ց պիտի թույլտվություն ստանանք, դուրս եկանք Արծրուն Հովհաննիսյանի վրա: Այն ժամանակ ինչ-որ օֆիսում էր` Կոնդի կողմերում ՝ 3 հարկանի կարմիր տուֆով տուն էր։ Ներկայացանք, ասացինք, որ պատրաստվում ենք գնալ Արցախ: Լեննականի ակցենտով խոսող այդ հաբրգած տղան ասաց, թե՝ ապրանքը բերել եք, լավ եք արել, պիտի տաք Պաշտպանության նախարարությանը, մենք կտանենք, կհասցնենք։ Ես քմծիծաղ տվեցի, ասացի՝ դա անցանք, 2-րդ տարբերակը ո՞րն է: Թե բա՝ 2-րդ տարբերակ չկա: Ես էլ ասացի, ուրեմն՝ լսիր ուշադիր, պարոն Հովհաննիսյան, էդ թուղթը կտաս, թե՝ ոչ, ես այս ապրանքը պիտի իմ ձեռքով հասցնեմ Արցախ՝ անկախ նրանից դուք, ձեր պաշտպանության նախարարությունը, ձեր ամբողջ ՔՊ-ական կոդլը կուզենա, թե՝ չէ: Ուղղակի, ուզում էի կուլտուրական անենք, անկուլտուրական ձեւերն էլ, ճանապարհներն էլ գիտեմ: Տեսավ` էլ հնար չկա, ասաց՝ լավ, ձեր մեքենաներով կտանեք, ես անցաթուղթ կտամ, բայց այդ ապրանքի կտրոնները տվեք մեզ, դուք պատճենները վերցրեք, գնացեք:

Հետո գլխի ընկա, թե էս մեյմուներն ինչ էին անում պատերազմի ժամանակ։ Ռուսը լավ խոսք ունի՝ «Кому - война, а кому - мать родна»: Իմ աչքով եմ տեսել Ռուսաստանից բերված զրահաբաճկոններ, որոնք անձրեւի ու ցեխի մեջ մնացել էին, չէին տարել Արցախ: Տեսել եմ ՌԴ-ից եւ այլ երկրից ուղարկված ապրանքները ինչպես են փտում իրենց պահեստներում: Չէին ուղարկել: Իսկ երբ մենք մտանք Արցախ, մեր զինվորներն առանց ոտնամանի էին, բոթասներով ու կոշիկներով էին կռվում, առանց «կասկաների» էին ու զրահաբաճկոնների: Պատերազմի ժամանակ հիմնական զոհերը տվել ենք բեկորային վիրավորումների հետեւանքով: Այսինքն՝ եթե զրահաբաճկոններ լինեին, մեր զինվորներից շատերը չէին զոհվի: Ինչեւէ, պարզվեց, որ եռակի բիզնես են անում՝ իրենց հրահրած պատերազմ կոչվածի հաշվին: Ուրեմն՝ ապրանքը եկել է ձրի, հետո գումարն էլ է եկել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, իրենք էլ ներկայացրել են, թե այդ գումարով առել են այն ապրանքը, որոնք մարդիկ ուղարկել էին տարբեր երկրներից: 3 հարյուր էլ չէ, սա 3 հազար տոկոսանոց շահույթով բիզնես էին բացել:

Մի խոսքով՝ տեսան, որ ինձնից օգուտ չկա, այդ թղթերը տվեցին, եւ մեր մեքենաներով՝ իմ ընկեր Հայկ Բաբուխանյանի հետ գնացինք Արցախ: Որքան հիշում եմ, վեց մեքենա լիքը բեռնված ապրանքով մտանք Արցախ: Ի դեպ, Արցախում էլ փորձեցին խաբելով այդ ապրանքը վերցնել, էլի չստացվեց: Երբ արդեն Արայիկ Հարությունյանի աշխատեսենյակում էինք, նրա խորհրդական Ռուդիկ Հյուսնունց էլ էր այնտեղ, ասացի՝ պետք է մենք մեր ձեռքով տանենք ապրանքը հասցնենք մեր զինվորներին, տղերքն էլ իմ ներկայությունից կոգեշնչվեն: Հարցրեց՝ ո՞ր զորամասներն ենք ուզում գնալ: Ասացի՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ… Ասաց՝ ցավդ տանեմ, նշածդ զորամասերում մնացել են 7 զինվոր: Պարզվեց՝ պատերազմի 3-րդ օրվանից սկսած ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, ո՛չ էլ մարդկային ուժի համալրում են ստացել Հայաստանից:

Երբ գնում էինք Արցախ, զանգել էի տղերքին, հարցրել՝ ի՞նչ կուզեն բերեմ: Ասել էին՝ հոպա՛ր, փայտից խաչեր բեր, վզներիցս կախենք: Ես չէի հասկանում` ինչու հենց դա, մտածեցի ուզում են կնքվեն: Հետո իմացա, որ երեխեքը խաչի հետեւը գրում էին իրենց անուն-ազգանունները, որ երբ զոհվեն, կարողանան դիերը ճանաչել: Երբ Արցախից դուրս եկանք, հիշեցի, որ մեքենայում եմ մոռացել այդ խաչերը: Մի 300 հատ խաչ մնացել էր, Գորիս էինք արդեն հասել, ասացի՝ եկեք մտնենք այստեղի զորամաս, տանք այստեղի զինվորներին, մեկ է, իրենց էլ են տանելու պատերազմ: Հրամանատարն ընդունեց մեզ, հարցրի` քանի՞ զինվոր կա զորամասում, թե բա՝ 1400: Հարցրի՝ ինչի՞ եք այստեղ, երբ Արցախում զորամաս կա, որտեղ 7 հոգի է մնացել` ըստ Արայիկ Հարությունյանի: Ասաց` նման հրաման չունի: Այդտեղ 100 տոկոսով համոզվեցի, որ սա պատերազմ չէ, այլ Արցախը գումարով հանձնում է ադրբեջանցիներին: Իրենց գրպանները լցրին՝ մեր էրեխեքի կյանքի հաշվին:

Դրա համար էլ չհամաձայնեցին, որ 450 հոգի տղերք գային եւ առանց գումարի կռվեին: Ավելին՝ ինձնից մեկ շաբաթ հետո Ալեքսանդր Բորոդայը՝ այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր, իսկ այն ժամանակ Դոնբասի կամավորների միության նախագահը, ինքն էր կապ հաստատել Հայաստանի ղեկավարության հետ եւ ասել էր 7 հազար հոգի կռվող տղերք ունեմ, էլի չէին ընդունել։ Ու հենց այդ օրերին, ՀՀ նորընտրյալ Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, թե այլ երկրից եկած յուրաքանչյուր ոք, որը կփորձի կռվել պատերազմում, համարվելու է վարձկան: Ու թող որեւէ մի ընդդիմադիր չասի, որ իրենց մատը խառը չի եղել: Էլ չասեմ, որ այն ժամանակվա պաղպաղակ լպստող նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է հայտարարություն, որ պատերազմի ժամանակ Հայաստանն իրավունք չունի խփել հակառակորդի նավթա-գազամուղերին։ Ընկերներ, Հայաստանը նավթա-գազամուղներով լցված մագիստրալային երկի՞ր էր, որ ստիպված ստորագրում ես, որ հանկարծ քո մագիստրալներին էլ չխփե՞ն։ Հասկացա՞ք, թե ինչ է կատարվել։

— Հետաքրքիր է՝ իսկ Ադրբեջանի հորդորով ՌԴ հատուկ ծառայությունները դրանից հետո Ձեզնից որեւէ պարզաբանում պահանջե՞լ են:

Այո, Ադրբեջանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը, թե ձեր երկրի քաղաքացին մտել է ադրբեջանցիների ու նիկոլականների ասած՝ ադրբեջանական Լեռնային Ղարաբաղ, մեզ համար՝ Արցախ: Ավելին՝ ոչ միայն մտել է, այլ իբրեւ պայթյուններ, ինչ-որ դիվերսիաներ է արել: Քննիչներ եկան Մոսկվայից՝ ինձ հարցաքննելու: Հարցրի՝ մինչեւ ձեր գալը հասցրե՞լ եք իմ մասին տեղեկանալ: Պատասխանեցին, որ հասցրել են: Ես էլ ասացի՝ դե ուրեմն՝ լավ գիտեք, որ եթե ես նման բաներ արած լինեի, միայն ադրբեջանցիները չէին իմանա, ամբողջ աշխարհը կիմանար, որ ադրբեջանցիների հետ նման բաներ են կատարվել։ Այնպես որ, «не мелочитесь», ի ցավս ինձ՝ չեմ արել, բայց եթե արած լինեի, կրկնում եմ՝ դրա հետեւանքներն ամբողջ աշխարհը կտեսներ։ Հետեւապես, փոխանցեք ադրբեջանցիներին, որ իրենք այդքան չկան, որ ես իրենց վրա ուշադրություն դարձնեմ։ Ավելին՝ իրենք չեն հաղթել Հայաստանին ու հայ ժողովրդին, այլ հաղթել են Հայաստանի դավաճան կառավարությանն ու նրա թայֆային:

— Բայց Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւի հետ խաղաղության համաձայնագիր նախաստորագրեց: Այսքանից հետո՝ ինչո՞ւ է հիմա կրկին շրջանառվում ադրբեջանական միջազգային հետախուզման մեջ գտնվող հայերի ցանկը: Որքանո՞վ է սա տեղավորվում նախաստորագրած փաստաթղթի համատեքստում:

Սկսեմ մի «լիրիկական» պատմությունից, որն ընդամենն օրեր առաջ է եղել, որից հետո ամեն ինչ ձեզ համար պարզ կլինի: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լավ քննադատել էի թե՛ ընդդիմությանը, թե՛ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձին՝ հատ-հատ ցույց տալով իրենց անցած ճանապարհի դավաճանության աստիճանները: Երեկոյան ուշ մտա «Ֆեյսբուք», տեսա, որ ինձ արգելափակել են՝ 180 օր ժամկետով։ Նույնիսկ արգելափակել էին այն էջս, որտեղ ոչինչ չեմ գրում, հրապարակումներ չեմ անում: Անցավ մի երեք օր, նորից էջերս բացեցին, մտածեցի՝ երեւի, ամաչել են իրենց արածից: Մինչդեռ իրականում ոչ մի ամոթ էլ չեն զգացել այդ սրիկայի ձագերը:

Պարզապես, ես մի բան գիտեմ, մենակ Նիկոլը չէ խնդիրը, նրան բերողներն էլ են վախենում այլընտրանքային ուժերից, որոնք կարող են իրենց հերթական խաբեություն-ընտրության ժամանակ ինչ-որ մի շարժում անել, իրենց վարկանիշը գցել: Դրա համար աշխատում են ամեն կերպ արգելափակել նրանց տեղաշարժը, հանրային խոսքը, անգամ մուտքը Հայաստան: Դրա համար էլ հիմա Նիկոլի պասով Ադրբեջանը նորից գրգռվել է, ցիկլային սրացումներ են, ինչպես կանանց մոտ է լինում, չխորանամ, հասկացաք։ Երեւի, պարոն Նիկոլն ասել է, թե մի հատ սրանց հետ կապված հայտարարի հետախուզում, ինչպես ինքն է արգելափակել մուտքը Հայաստան Մարգարիտա Սիմոնյանի, Կոնստանտին Զատուլինի եւ մի շարք այլ անձանց, ովքեր իրենց էությամբ հազար հայից ավելի շատ հայ են: Հավատացած եղեք, նրանք ավելի շատ գործ են անում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, քան առավել եւս նիկոլական, ՔՊ-պական կամ, ինչու ոչ, նաեւ որոշ ընդդիմադիրներ: Բերանս մի՛ բացեք… Միայն կավելացնեմ՝ այսպես չի մնա:

— Փաստորեն, կարելի՞ է ասել, որ Ձեզ համար ավելի մտահոգիչ է Հայաստանում առկա իրողությունները, քան այն, որ Ձեր դեմ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:

Իհարկե, եթե համեմատենք իմ կողմից հարգված մարդկանց կալանավորումների հետ Հայաստանում՝ Բագրատ եւ Միքայել սրբազանների, Սամվել Կարապետյանի: Գիտեք, Սամվել Կարապետյանի կալանավորումը եթե անգամ բնորոշենք՝ որպես քաղաքական քայլ, ապա սրբազան հայրերի կալանավորման հետ կապված, ուղղակի, անհնար է զուսպ մնալ, համապատասխան բառեր գտնել: Սկսել եմ հայ ազգին ուշքի բերող, սթափեցնող բառեր արտաբերել, բայց ինձ համար շատ դժվար է խոսել այս մասին, կարծես, դաժան, գեշ երազ լինի: Խեղճ ժողովուրդն ընկել է այդ երազի մեջ ու չի կարողանում արթնանալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին` շնորհավորել գալիք ծննդյան օրվա կապակցությամբԱրեգակնային բծերի մակերեսի մեծացման պատճառով հնարավոր է արեգակնային բռնկումների ակտիվության աննշան աճ«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞Ռուսական ուժերը խորը ճեղքումից հետո մտել են Կոնստանտինովկայի արեւելյան հատված (Քարտեզ)Լույս չի լինելու2025-ը դժվար տարի էր, բայց մի անհանգստացեք, քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու. Մելոնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված