Նշվել են քնի որակը բարելավող երեք մթերքներ
ՀասարակությունՍնունդը կարևոր դեր է խաղում առողջ քուն ապահովելու գործում, կան ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար սննդամթերքներ, ասել է բժիշկ Խոսե Մանուել Ֆելիսեսը իսպանական La Razón թերթին տված հարցազրույցում։
«Պիստակը քնի հորմոնի՝ մելատոնինի, ինչպես նաև մագնեզիումի ամենաբարձր բնական պարունակությամբ մթերքներից է։ <…> Մեկ այլ օգտակար մթերք են բանանները, որոնք հարուստ են տրիպտոֆանով, մագնեզիումով և կալիումով, որոնք նպաստում են սերոտոնինի և մելատոնինի արտադրությանը, որոնք քնի ցիկլը կարգավորող երկու հիմնական նյարդահաղորդիչներն են։ Մի մոռացեք նաև հավի կրծքամսի մասին, որը ցածր յուղայնության շնորհիվ հիանալի ընթրիք կարող է դառնալ»,- ասել է նա։
Բժիշկը պատմել է նաև այն մթերքների մասին, որոնք կարող են խանգարել լավ քունը։ Այդ ցանկում ընդգրկված են արքայախնձորը՝ բարձր թթվայնության, ձմերուկը և սեխը՝ միզամուղ հատկության և ավոկադոն՝ տիրոզին պարունակելու պատճառով։ Ըստ բժշկի՝ տիրոզինն ամինաթթու է, որն ակտիվացնում է նյարդային համակարգի աշխատանքը։
«Խոսքը ոչ թե առողջ սննդից հրաժարվելու, այլ դրանք մարդու կենսաբանական ռիթմին հարմարեցնելու մասին է։ Այդ մթերքներից շատերն օրվա ընթացքում օգտագործելիս ունեն ուշագրավ առավելություններ, սակայն գիշերը դրանք կարող են փոխել քնի որակը, եթե դրանք մանրակրկիտ չընտրվեն»,- եզրափակել է Ֆելիսեսը։