Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեց Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. Դեմոյան ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Հայկ Բաբուխանյանն այսօր՝ ժամը 16:00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք․ Միքայել Մինասյան Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. Թորոսյան Չնայած իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ Կաթողիկոսը ողջ ուժով դիմադրում է հանրային գիտակցությունը թունավորող քաոսին. Եզրաս Սրբազան

Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Միջազգային

Armenpress.am-ը գրում է.

 

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին:

Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում:

Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

 

«Մինչ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Մասուդ Փեզեշքիանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հայաստան, հիշենք հայ մեծանուն գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խորիմաստ խոսքերը, որից բխում է այն միտքը, որ ընկերությունը նման է խոր արմատներ ունեցող ծառի․ որքան շատ ջրես, այնքան ավելի պտղաբեր և հաստաբուն կդառնա։

Այս գեղեցիկ փոխաբերությունը կատարելապես նկարագրում է մեր ժողովուրդների միջև եղած անսասան կապը՝ հարաբերություններ, որոնք սնուցվել են դարավոր մշակութային փոխանակման, փոխադարձ հարգանքի և համատեղ փորձի միջոցով։

 

Երկու ժողովուրդների ընդհանուր տոնակատարությունները, ինչպիսիք են Մեհրեգանը, Նավասարդը և Վարդավառը, ինչպես նաև Իրանում կենսունակ հայկական համայնքի ներկայությունը, որը սերունդներ շարունակ բարգավաճում է, և իհարկե, Իրանի և Հայաստանի փոխկապակցված պատմությունը, այս ամենն էլ երկու ժողովուրդների համակեցության հարուստ դրսևորումներ են։

 

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը. որոշում, որը ցույց է տալիս մեր հարաբերությունների խորությունը և կարևոր պատմական պահերին հարևանների կողքին լինելու մեր հանձնառությունը։

 

Իրանի և Հայաստանի միջև համերաշխությունը այսօր էլ շարունակվում է Իրանի բարգավաճող հայկական համայնքի միջոցով: Իրանահայերը երկրի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են և ակտիվորեն ներգրավված են իրանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած խորհրդարանում ներկայացվածությունից մինչև մշակույթի պահպանումը՝ իրենց եկեղեցիների և հաստատությունների միջոցով, ինչը վկայում է Իրանի կողմից կրոնական բազմազանության նկատմամբ հարգանքի մասին:

 

Տնտեսական ոլորտում մեր գործընկերությունը նույնպես վկայում է փոխշահավետ նմանատիպ իրողության մասին։

 

Այն փաստը, որ Իրանը նույնիսկ անարդար միակողմանի պատժամիջոցների պայմաններում մնացել է Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը, ցուցիչ է, որ երկու երկրները միմյանց համար հուսալի գործընկերներ են: Մեր տնտեսությունների փոխլրացումը անթիվ հնարավորություններ է ընձեռում աճի և զարգացման համար, որոնք կարող են բարօրություն բերել մեր երկու ժողովուրդներին:

 

Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարն էլ ավելի է ընդգծում մեր հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։

 

Համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում։

 

Որպես բնական դաշնակիցներ, մեր ընդհանուր սահմանը ոչ միայն աշխարհագրական իրողություն է, այլև կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, մարդկային կապերի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության համար։

Իրանը շարունակում է անսասան մնալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունությանը աջակցելու գործում՝ հասկանալով, որ Հայաստանի անվտանգությունը, բարօրությունը և բարեկեցությունն այն է, ինչին ձգտում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, և դա նպաստում է մեր հարևանության ավելի լայն կայունությանը։

 

Իրանն իրեն պարտավորված է համարում աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և ընդգծում, որ անվտանգության և կայուն խաղաղության ապահովումն ու տարածաշրջանում ցանկացած ծրագրի իրականացումը պայմանավորված է բոլոր երկրների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև միջազգային սահմանների անփոփոխելիության և արտատարածաշրջանային երկրների ու ուժերի կողմից որևէ ձևով և որևէ անվան ներքո միջամտության բացառման սկզբունքներով։

 

Այդուհանդերձ, մենք լիովին գիտակցում ենք մեր առջև կանգնած հսկայական և դեռևս չօգտագործված ներուժը․ մեր ներկայիս առևտրի ծավալը միայն փոքր մասն է նրա, որ կարող է ձեռքբերվել առաջադեմ հաղորդակցային նախագծերի՝ օրինակ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) միջոցով։ Այս կարևոր միջազգային միջանցքը, որ ունի տասներեք անդամ-երկիր, Իրանի հարավային նավահանգիստները կապում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ՝ տրանսպորտային ծախսերը կրճատելով 30 տոկոսով և տեղափոխման տևողությունը նվազեցնելով կիսով չափ։ Այս միջանցքի անդամ երկրները կանոնավոր խորհրդակցությունների միջոցով արդյունավետ քայլեր են ձեռնարկել նախագծի իրագործման ուղղությամբ և նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել, մասնավորապես՝ միջանցքի երկաթուղային ցանցի արագացված կառուցումը և Չաբահարի օվկիանոսյան նավահանգստի զարգացումը։ Այս ջանքերը կենսական դեր կունենան տարածաշրջանային անվտանգության բարձրացման և տնտեսական բարգավաճման գործում:

Հենց այս համատեքստում է, որ նախագահ Փեզեշքիանի այցը ձեռք է բերում հատուկ կարևորություն։ Այս այցը ոչ միայն նշանավորում է ևս մեկ դիվանագիտական հանդիպում, այլև վերահաստատում է մեր համատեղ հանձնառությունը՝ մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացելու ուղղությամբ։ Պատմական կապերը, աշխարհագրական առումով մոտ գտնվելը, փոխլրացնող տնտեսությունները և համընկնող տարածաշրջանային շահերը միասին վերցրած հզոր թափ են հաղորդում համագործակցության ամրապնդմանը։

 

Ապագային նայելով՝ մենք տեսնում ենք անսահման հնարավորություններ՝ սկսած համատեղ ենթակառուցվածքային նախագծերից, որոնք ֆիզիկապես կապում են մեր ժողովուրդներին, մինչև ակադեմիական փոխանակումներ, որոնք մեր մտքերն են միմյանց կապում, ինչպես նաև մեր զարգացումը խթանող էներգետիկ գործընկերություններից մինչև մշակութային նախաձեռնություններ, որոնք արժևորում են մեր ընդհանուր ժառանգությունը․ այս ամենը ստեղծում են փոխակերպող գործընկերության համար անհրաժեշտ տարրեր։ Այս ճանապարհին պատմական բարի կամքը, փոխադարձ վստահությունը, շոշափելի ընդհանուր շահերը և, ամենակարևորը, երկու մայրաքաղաքների քաղաքական կամքը կլինեն հարաբերությունների հետագա առավել ամրապնդման հիմնական հենասյուները։

 

Մեր առաջ բացվող ճանապարհը հստակ է։ Իրանն, ապավինելով մեր ընդհանուր պատմական անցյալին և մեր համատեղ ապագայի հորիզոններին, պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ՝ գրելու երկարատև բարեկամության հաջորդ գլուխը. գլուխ, որն, անկասկած, առավել մեծ բարօրություն և անվտանգություն կբերի ինչպես մեր երկու ժողովուրդներին, այնպես էլ տարածաշրջանին և նրա սահմաններից դուրս։ Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան շատ պայծառ է, և ոչ ոք չի կարող այն շեղել իր ուղուց»: 

 

Հեղինակ՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեցհեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետՔաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանումԱդրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. ԴեմոյանTikTok-ը կշարունակի գործունեությունն ԱՄՆ-ում և կպատկանի ամերիկացի ներդրողներինԱրցախում 13 հայ էր մնացել, կապի մեջ եղել ենք ՀՀ-ում գտնվող նրանց հարազատների հետ. ՍտեփանյանՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՕդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈւկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը՝ սա կարևոր պայման է Ռուսաստանի համար. ԿրեմլՀայկ Բաբուխանյանն այսօր՝ ժամը 16:00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Եղանակային վատ պայմանների պատճառով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներԱսում էինք՝ ոչի’նչ, վատ կապրենք, բայց թող Ղարաբաղը մերը լինի, կդիմանանքՆիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք․ Միքայել ՄինասյանՆիկոլ Փաշինյանին էլ էդքան չեմ սիրում, բայց ընդունում եմ որպես ՀՀ վարչապետ. Հովիկ ԱղազարյանՍտոր սրիկա է Արգիշտի Քյարամյանը, եթե չապացուցեց, որ անունիցս միջնորդել են տղայիս բիզնեսի մասովՄարդը «հետույք» բառի համար նստած ա, իսկ ընտանիքին հայհոյողը ազատության մեջ ա. ԴանիելյանՓակ են Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված