«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Հրապարակ». ԱԱԾ-ում ազատումները զանգվածային բնույթ են կրում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի վերջին անդրադարձել էինք ԱԱԾ-ին, որտեղ համակարգի նորանշանակ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը սկսել էր « մեծ չիստկա» իրականացնել եւ մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից: Մեզ ասացին, որ ազատումները ոչ միայն չեն դադարել, այլեւ զանգվածային բնույթ են կրում` ազատվողների թիվը եռապատկվել, անգամ քառապատկվել է։

Բանն այն է, որ Փաշինյանի «լյուբիմչիկ» Սիմոնյանը չնայած վերջին 4 տարին աշխատել է ԱԱԾ-ում եւ բոլորին ճանաչում էր, սակայն որոշել է հայտնաբերել ու համակարգից ազատել բոլոր «կասկածելիներին»: Նա հրահանգ է իջեցրել` փորփրել բոլորի կենսագրությունը, կապերը եւ հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր անգամ շատ հեռավոր կապեր ունեն նախկինների հետ:

Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել եւ առանց որեւէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն` իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ:

Ազատման պատճառների եւ նրանց հետագա ճակատագրի մասին, ըստ մեր աղբյուրի, ոչինչ չի ասվել, եւ աշխատակիցներն էլ չեն համարձակվել հետաքրքրվել՝ վախենալով, որ ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է փորձանք բերել գլխներին: Կարող են ե՛ւ աշխատանքից զրկվել, ե՛ւ հետապնդումների ենթարկվել։ Սիմոնյանը, բնականաբար, համակարգն «անցանկալիներից» մաքրազարդելու պրոցեսը համաձայնեցրել է Փաշինյանի հետ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ