Լևոն Արոնյանը`«Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz» մրցաշարի հաղթող
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է հեղինակավոր «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz» մրցաշարի հաղթող։
Բլիցի 16-րդ տուրում ոչ-ոքի խաղալով ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ՝ Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ մյուս մրցակիցների համար՝ հռչակվելով չեմպիոն և վաստակելով 40 հազար ԱՄՆ դոլար մրցանակ:
Նշենք, որ «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 175 հազար ԱՄՆ դոլար:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝