Լավրովն Անքորիջ ժամանեց СССР գրառումով հագուստով. Առաջին սկանդալի մեկնաբանությունները (Տեսանյութ)
ՄիջազգայինՄի շարք ղբյուրներ Պուտին-Թրամփ հանդիպման առաջին սկանդալն են համարում հագուստը, որով Լավրովն Անքորիջ է ժամանել: ՌԴ արտգործնախարարը կրում էր սվիտեր, որի վրա գրված էր «ԽՍՀՄ» (СССР) բառը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեքենայից դուրս է եկել սպիտակ սվիտերով և մուգ բաճկոնով, որը միայն մասամբ էր թաքցնում «ԽՍՀՄ»-ն։ Տարբեր հեղինակավոր աղբյուրեր վստահ են, որ դա որեւէ դեպքում չի կարող պատահականություն համարել: Փորձագիտական մեկնաբանություններում հիմնական տրամաբանությունը կարելի է հետեւյալը համարել. «Լավրովն իր հագուստով բոլորին պարզ ցույց տվեց, թե այս բանակցություններում ինչ է ակնկալում Մոսկվան: Այն է` Մոսկվան հավակնում է ԽՍՀՄ-ի դիրքին եւ դրանից քայլ անգամ չի նահանջելու»: