Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոնը» առաջարկ է արել իր տրանսֆերի համար.
«Դեռ վաղ է «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին խոսել: Բայց դա լուրջ է, առաջարկ կա: Ես դեռ Կրասնոդարում չեմ եղել: Շուտով կվերադառնամ և կխոսեմ ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու հետ: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք միասին»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Всё на матч!» հաղորդման ժամանակ: