Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Սամվել Կարապետյանի և մյուսների քաղաքական հետապնդումը այս ռեժիմը չի մարսելու․ Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանին իր աջակցությունը հայտնելու է եկել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, նշելով, որ իր համերաշխությունն է հայտնում բոլոր այն անձանց, ում նկատմամբ գործող իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, հավելեց՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների շղթան սկսվել է 2018 թվականի իշխանազավթումից անմիջապես հետո։

«Մոնստրը փորձում է  պարբերաբար նոր «զոհեր» խժռել։ Այլ հարց է, որ 90 տոկոսի դեպքում խժռել չի ստացվում, որովհետև այն մարդիկ, ում նա փորձում է կուլ տալ, չեն մարսվել։ Չեն էլ մարսվելու։ Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը, կրկնում եմ, նույնպես չեն մարսելու։

Այս ռեժիմի դեմ պայքարի կարևորագույն օղակներից մեկը չվախենալն է, ինչն իր անձնական օրինակով ցույց են տալիս և՛ Սամվել Կարապետյանը, և՛ մնացած քաղաքական բատարկյալները։ Իսկ Սամվել Կարապետյանը սովորական քաղբանտարկյալ չէ, խղճի բանտարկյալ է»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ