Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ) Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ) Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում Մեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմի Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել է

Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է

Հասարակություն

Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։
Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասնում է․
«Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ»։

Օրենսդրական փոփոխության հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է․ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1,197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1,079 վրաերթ, 107 զոհ։
Վրաերթերի մեծամասնությունը տեղի է ունենում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու հետևանքով։
Միևնույն ժամանակ, Պարեկային ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկիչ միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ։
Վարչական պատասխանատվության խստացման նպատակը միտված է նաև այս մեթոդով հնարավոր ողբերգական դեպքերը կանխելուն ու երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելուն։ Ամեն դեպքում չտուգանվելու լավագույն տարբերակը օրենքը չխախտելն է։

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունն առաջնահերթություն է։ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, այդ թվում՝ փողոցներն անցնել բացառապես դրա համար նախատեսված հատվածներավ՝ հետիոտնային, վերգետնյա ու ստորգետնյա անցումներով։

Հիշեք՝ շտապողականությունը կարող է կյանք արժենալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված