Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

40-ամյա տղամարդը 58-ամյա կնոջը գցել է բազկաթոռին, պահանջել մերկանա, հակառակ դեպքում սպառնացել է սպանել

Քրեական

Օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ մարտ ամսին Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա կնոջը՝ պատճառելով  մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Shamshayn.com-ը։

Ըստ օպերատիվ տվյալների՝ տղամարդը բացի մարմնական վնասվածքներ պատճառելուց կնոջը գցել է բազմոցին, ձեռքը դրել է սեռական օրգանի վրա և հայտնել, որ շորերը հանի, հակառակ դեպքում կսպանի, ինչից անմիջապես հետո կինը գնացել է իր ննջասենյակ, ամբողջությամբ մերկացել է, իսկ տղամարդը, օգտվելով հանգամանքից, տնից հեռացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ բացի այդ դեպքից այս տարվա օգոստոսի 9-ին տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է կնոջը, նրան կամքին հակառակ գցել է բազկաթոռին, բացել իր սեռական օրգանը և զբաղվել ինքնաբավարարմամբ, պահանջել է, որ հանի շորերը, հակառակ դեպքում կհարվածի։ Վերոգրյալը ուղեկցվել է տղամարդու կողմից կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։

Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ