Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Ո՞վ է Նարեկ Գրիգորյանը, կհարցնեք դուք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՔՊ-ական պատգամավոր ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում միանշանակ ողջունել է Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով ձեւավորելու, Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու եւ նոր կաթողիկոս ընտրելու առաջարկը: Նա ինչ-ինչ հորդորներ է հղել հավատավոր ժողովրդին եւ ընդգծել, որ այս հարցում յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք հայտնել: Բայց, վերջիվերջո, ո՞վ է Նարեկ Գրիգորյանը, կհարցնեք դուք: Հանրությունը նրան` իբրեւ պատգամավորի, ճանաչեց այն ժամանակ, երբ «սեպտեմբերի» փոխարեն՝ ասում էր «սեԿտեմբեր», հետո էլ ավելի հայտնի դարձավ, երբ հայտարարում էր, թե օրենքի նախագիծ է բերելու ԱԺ, որպեսզի կաթը թանկանա։ Սակայն, նրա աստղը հիմնականում փայլում է խորհրդարանում, երբ ծեծկռտուք է լինում, որի գլխավոր դերակատարների թվում միշտ ինքը կա: Վերջին ծեծկռտուքի ժամանակ էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը նրան անվանեց «ձկան գող»: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Գրիգորյան Նարեկին այսպես են անվանում, նույնը մի առիթով ասել էր նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ վերջինս Նորատուսի հայտնի ձկնավաճառներից է եղել, ավելին՝ իր ծննդավայր Գեղարքունիքում հայտնի է որպես «ձկնգող», քանի որ տարիներ շարունակ անգամ արգելված սեզոնին զբաղվել է ձկան որսով՝ ձկնագողությամբ: Դե պատկերացրեք աբսուրդը՝ «Մի գողացիր» պատվիրանը պարբերաբար խախտած մանդատավորը որոշել է կաթողիկոս փոխել, մի հատ էլ հորդորում է հավատավոր ժողովրդին, թե ինչով իրենք պետք է զբաղվեն:

Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ իբր ֆանտաստիկ բացահայտում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ: «Հիշեցնեմ, որ Դավիթ Համբարձումյանն այն մարդն է, որը, լինելով համայնքի ղեկավար, արգելում էր քաղաքացիներին 2018 թ.-ի հեղափոխության օրերին մասնակցել հանրահավաքների», - բորբոքված նշել է նա: Համաձայնեք, որ ավելի ուժեղ փիառ չէր կարելի անել, փաստորեն, իրոք, Դավիթ Համբարձումյանն արժանի վարչապետի թեկնածու է եւ այն քիչ ՏԻՄ ղեկավարներից, ով դեմ էր հայտնի խեղափոխությանը եւ բացահայտ պայքարում էր դրա դեմ:

Դեռեւս հունիսի 2-ին իրավապահ մարմիններին փաստաբան Վահան Հովհաննիսյանը ներկայացրել է հաղորդում՝ նիկոլական դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից խուլիգանության առերեւույթ դեպքի վերաբերյալ։ Անցել է ուղիղ մեկ շաբաթ, բայց այս պահի դրությամբ իրավապահ համակարգը շարունակում է լռել: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հաղորդումը պետք է քննարկվի, եւ համապատասխան արձանագրություն կազմվի անհապաղ։ Հաղորդումից անցել է 9 օր, եւ որեւէ պատասխան դեռ չեմ ստացել։ ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում առ այն, թե՝ ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը, եւ չի քննարկվում առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»,- հայտարարել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Գնել Սարգսյանը հայտնվել էր Մարմաշենի վանքում, սադրել եւ հայհոյել օծյալ քահանային բազմության աչքի առաջ՝ պահանջելով հոգեւորականից եկեղեցու «կադաստրի թուղթ»։ Այս միջադեպը ֆիքսված է նաեւ նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Եվ այս ամենի ֆոնին, փաստացի, իրավապահ համակարգը դարձել է գործիք Փաշինյան Նիկոլի ձեռքում՝ աչք փակելով մեկ անձի կատարած գործողությունների վրա, որոնք այլ դեպքում անմիջապես կհանգեցնեին քրեական ընթացքի։ Իսկ միգուցե, Գնել Սարգսյանը վե՞ր է օրենքից միայն նրա համար, որ Նիկոլին է մոտ կանգնած՝ հետեւաբար «օրենքից դուրս» է համարվում եւ իրավունք ունի «բեզպրեդել» անել այնտեղ, որտեղ խելքին կփչի:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ