«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Կինը «Շողակաթ»-ն է «փակում է», ամուսինը՝ հարյուրավոր միլիոնների դրամաշնորհներ ստանում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շողակաթ» հոգևոր հեռուստաալիքի նախկին ռեժիսորի կինն իշխանական այն անձանց շարքում է, որոնք փորձում են ճնշումներ գործադրել եկեղեցու դեմ և հաճախ ԱԺ ամբիոնից հնչեցնում, որ պետք է փակել միակ կրոնական հեռուստաալիքը, հարկել եկեղեցուն։

Բացենք չակերտներն ու ասենք, թե հայտարարվածն ում մասին է։

Խոսքը «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու՝ Դավիթ Բանուչյանի մասին է, ով այժմ հանդիսանում է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը։

Նախորդ տարի՝ Կառավարության մայիսի 2-ի նիստում, ընդունվել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Որոշումից մեկ շաբաթ էլ չէր անցել, Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Բանուչյանը։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արշակ Բանուչյանի որդին։

Նշենք, որ նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսվարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաեւ վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոների հետ կապերի ստեղծման եւ կինոոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման եւ մի շարք այլ ոլորտային գործառույթները։

Հնարավոր է՝ հենց այս և այլ գործառույթների համար էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2025 թվականի հունվարի մեկից մինչև օգոստոսի 13-ը ՔՊ-ական Սոնա Ղազարյաի ամուսնու ղեկավարած հիմնադրամին հատկացվել է 379 մլն 707 հազար դրամ (մոտ 990 հազար ԱՄՆ դոլար), կնքվել է 17 դրամաշնորհի պայմանագիր։ Արդյոք սա շահերի բախում չէ՞, երբ ամուսինը կնոջ շնորհիվ պաշտոնի է նշանակվում և ստանում նման դրամաշնորհներ․․․ Հարց, որն ուղղված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ