«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Հրապարակ». Զբաղված են հակահայկական նոր փաստաթղթերը «որպես հաղթանակ» ներկայացնելու գործով․ Եկեղեցու ժամանակը չէ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է․ Մի քանի շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ հայտարարություն չի արել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վերջին գրառումը Մայր Աթոռի «նորոգման օրակարգին» նվիրված նրա հակաքրիստոնեական գրառումն էր՝ հուլիսի 23-ին, որով ծրագիր էր ներկայացնում, թե ինչպես է պատրաստվում կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից՝ ժամանակավոր տեղապահ նշանակելով ամուսնացյալ քահանայի, մինչեւ նոր կաթողիկոսի ընտրությունները։

Հիշեցնենք, որ խոստացել էր մեծ հոգեւոր հավաք անել Էջմիածնի հրապարակում եւ շարժումն անձամբ առաջնորդել։ Լուրեր էին շրջանառվում, որ այս պլանն իրագործելու է Վարդավառին՝ հուլիսի 27-ին, պատարագի օրը, բայց դա տեղի չունեցավ։

Ապա եղան վաշինգտոնյան հանդիպումները, եւ Հայաստանը նորից մտավ վտանգավոր փուլ, իշխանականների «գլուխը խառնվեց», հիմա զբաղված են հակահայկական նոր փաստաթղթերը «որպես հաղթանակ» ներկայացնելու գործով․ Եկեղեցու ժամանակը չէ:

Չնայած դրան՝ իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հետ չի կանգնել Եկեղեցու դեմ մտասեւեռումներից։ Ուղղակի որոշ հարցերի պատասխանները չի գտնում, կամուկացի մեջ է` չգիտի ինչ անել։

Դիցուք, ենթադրենք՝ հավաքվեց հոծ զանգված, թեեւ դա էլ է կասկածելի, եւ ասպատակեց Եկեղեցու դեմ, ի՞նչ է լինելու հետոն:

Բանն այն է, որ եթե Վեհափառն ինքնակամ չլքի իր աթոռը, քաղաքական իշխանությունն անզոր է այդ հարցում։

Փաշինյանը որքան էլ արկածախնդիր է, սակայն դա հասկանում է եւ գիտի, որ միակ եղանակը Վեհափառին հոգեբանորեն մաշեցնելն է, որպեսզի նա ինքնակամ հեռանա։ Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՄՆ-ում է, պաշտոնապես չի հաղորդվել այցի նպատակը, եւ չկան մանրամասներ, թե ինչու է մեկնել:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, բուժման է մեկնել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ