Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Այս անգամ ավելի լավ է չխանգարես. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Վերջին օրերին քաղաքական դաշտում լայնորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հանգիստը։ Տարբեր շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչպես հնարավոր եղավ, որ նման լարված քաղաքական իրավիճակում, երբ մի կողմից` երկրի ներսում անվստահություն կա իշխանությունների հանդեպ, իսկ մյուս կողմից` տարածաշրջանային վտանգներն օրեցօր սրվում են, Քոչարյանը որոշեց պարզապես… հանգստանալ։ Քաղաքական կուլիսներում ակտիվ շշուկներ են պտտվում, որ Քոչարյանի այս հանգիստը պատահական չէ։ Ասում են, թե ռուսական վերին էշելոնների հետ շփումների ընթացքում նրան բավականին հստակ մեսիջ են հղել՝ եթե յոթ տարվա ընթացքում չես կարողացել որեւէ իրական ազդեցիկ քայլ անել, ուրեմն՝ այս անգամ ավելի լավ է չխանգարես։ Նման ակնարկից հետո Քոչարյանը նեղսրտած նախընտրել է ժամանակավորապես դուրս մնալ քաղաքական օրակարգից՝ հանգստանալ ոչ միայն քաղաքական գործընթացներից, այլեւ իր թիմակիցներից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ