Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Նիկոլին մնում է մոլլա դառնալ

Վերլուծություն

Վերջին ամիսների ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտը փաստացի մտել է մի փուլ, երբ իշխանության կրողները՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, դադարել են դիտարկվել որպես լեգիտիմ առաջնորդ՝ ինչպես ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Եթե նախկինում դեռ առկա էր միջազգային որոշակի համբերություն Փաշինյանի «հեղափոխական օրակարգի» հանդեպ, ապա այսօր այն ամբողջությամբ մաշված է։ Իսկ ներքին հանրային մթնոլորտը, սոցիալ-քաղաքական դաշտի տրամադրությունները վկայում են մեկ բանի մասին. Փաշինյանը մենակ է։ Ավելի ճիշտ՝ մերժված։

Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Թուրքիա կարող էր ընկալվել որպես հերթական դիվանագիտական ժեստ, եթե դրանում չբացահայտվեր մեկ կարեւոր դետալ՝ անգամ Թուրքիայում գտնվող հայ համայնքն է մերժում Փաշինյանին։ Նշանակալից էր պատրիարքարանի կեցվածքը. դուռը փակ մնաց։ Ցանկացած քաղաքական առաջնորդի համար սա ահազանգ կլիներ։

Եթե անգամ Թուրքիայում հայկական հոգեւոր ու համայնքային կենտրոնները մերժում են Փաշինյան Նիկոլին՝ դիվանագիտական հարթակից իջնելով մինչեւ մերկ իրականություն, ապա այլեւս խոսք անգամ չի կարող լինել «հայ ժողովրդի կամքը ներկայացնելու» մասին։

Վերջին հակառուսական քայլերը՝ թե՛ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը, թե՛ ռուսական մեդիապլատֆորմների արգելումը, Փաշինյանի իշխանության վախերի արձագանքն են։ Նա հստակ հասկանում է, որ քաղաքական անկման գիծն արդեն անդառնալի է։ Մոսկվայի հետ հարաբերությունների համակարգային խզումը գալիս է համալրելու Փաշինյանի վարած «դիվանագիտական ինքնասպանության» շղթան։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ավերված են, մյուս կողմից՝ Արեւմուտքը եւս իրեն պահում է զուսպ եւ վերապահումով։ Ոչ ոք պատրաստ չէ ամբողջությամբ ստանձնել մի քաղաքական ղեկավարի պաշտպանությունը, որը չի կարողանում կայունություն պահպանել անգամ իր երկրում։

Փաշինյանը դանդաղ, բայց հետեւողականորեն վերածվում է մեկուսացված «առաջնորդի», որի շուրջ ո՛չ միջազգային վստահություն կա, ո՛չ էլ՝ ներքին համերաշխություն: Ոչ մեկն այլեւս լուրջ չի ընդունում նրա «խաղաղության օրակարգը»՝ հաշվի առնելով կապիտուլյացիոն իրականությունը, դիվանագիտական պարտությունները, սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամը եւ հասարակական անտարբերությունը։

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՐԱԽ

Ակնհայտ է, որ քաղաքական դաշտի որոշակի հատված գտնվում է խոր ընկճախտի մեջ՝ Փաշինյանի վարչախմբի կողմից կիրառվող ճնշումների, հետապնդումների, քարոզչական մանիպուլյացիաների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ անվստահության մթնոլորտի պայմաններում։ Իսկ իշխանությունն այսօր կենտրոնացած է մեկ նպատակի վրա՝ պահպանել սեփական աթոռը՝ ամեն գնով։ Որպես այդպիսի միջոց, Փաշինյանը օգտագործում է նրա կարծիքով իր ամենամեծ սպառնալիքը՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ համակարգված արշավը։ Մինչդեռ անբեկանելի ճշմարտություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ազգի պատմության մեջ եղել է այն եզակի հաստատությունը, որն իշխանությունների գալու-գնալու պայմաններում շարունակել է մնալ կանգուն։ Իսկ այսօր, երբ պետական ինստիտուտները թուլացած են, բանակը՝ անորոշ վիճակում, ազգային գաղափարախոսությունը՝ մոռացված, հենց Եկեղեցին է դառնում դիմադրության էպիկենտրոն։

Թուրքիայում պատրիարքարանի դռների փակվելը Նիկոլ Փաշինյանի առջեւ սիմվոլիկ տեսարան էր՝ այն ամենի մարմնավորումը, ինչին նա արդեն բախվում է նաեւ հայրենի հողում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ տարվող հարձակումները՝ թե՛ գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումների տեսքով, թե՛ քարոզչական մանիպուլյացիաներով, փաստում են, որ իշխանությունը գիտակցում է եկեղեցու շուրջ հնարավոր մոբիլիզացիայի ներուժը։ Սակայն սա նաեւ վկայությունն է, որ իշխանությունը վախեցած է։ Փաշինյանի վարչախումբը հասկացել է՝ եկեղեցին այն կառույցն է, որը դեռ ունի հեղինակություն, ունի հանրային աջակցություն, ունի ինքնություն եւ առաքելություն։ Եվ, ամենակարեւորը՝ ունի կապ համայն հայության հետ:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՈՒԽՏԵՐԹԸ՝ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սուրբ Էջմիածնի տոնին դեպի Մայր Աթոռ Հայաստանի Հանրապետական կուսակցության ուխտերթին՝  «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից, որպես այլընտրանքային վարչապետի թեկնածու ներկայացված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ, կրկին ցույց տվեց՝ ժողովրդի զգալի հատվածը պատրաստ է փողոց դուրս գալ ոչ թե քաղաքական պոպուլիզմի, այլ հանուն ազգային արժեքների պաշտպանության համար։

Ի դեպ, չմոռանանք նաեւ, որ վերջին անգամ Հանրապետության հրապարակը լցվեց, երբ էլի եկեղեցու անունն էր հնչում: Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մի պահ լցրեց հրապարակը՝ ձեւավորելով մեծ հանրային հետաքրքրություն՝ շնորհիվ նրա, որ բոլորը կարծում էին, թե քայլերն ուղղորդվում է Մայր Աթոռից: Բայց երբ պարզ դարձավ, որ շարժումն առաջնորդվում է անհատական նախաձեռնությամբ, ոչ թե Մայր Աթոռի կողմից, հրապարակի մարդաշատությունն էլ կամաց-կամաց մարեց: Սա հստակ ցույց տվեց, որ ժողովրդի համախմբման իրական հիմքը պետք է լինի ոչ թե ժամանակավոր ակտիվիզմը, այլ՝ համակարգային, հիմնավոր կառույցը։ Եվ այսօր հենց Մայր Աթոռն է այն հաստատությունը, որի շուրջ հնարավոր է ձեւավորել իսկական ազգային դիմադրություն։ Համենայնդեպս, Վեհափառ Հայրապետի ուղերձը հուշում է, որ սա իսկապես հնարավոր է:

«Արդարեւ, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը՝ հավատարիմ հոգեփրկչական եւ ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետեւողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը եւ համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջեւ ծառացած դժվարություններն ու մարտահրավերները»,- նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Այսպիսով՝ միակ վախը, որ մնում է այս իշխանության գլխում՝ եկեղեցու եւ ազգային համախմբված հատվածի վերածնվող ուժն է։ Ու այդ վախը, ըստ ամենայնի, դառնում է պատճառ նորից ու նորից հարձակվելու եկեղեցու վրա՝ օրենսդրական, քարոզչական ու ինստիտուցիոնալ մակարդակներում։ Սակայն պատմությունն արդեն ցույց է տվել՝ երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում ազգային հոգեւոր ինքնության դեմ, նրա օրերն արդեն հաշված են։

ԻՄՊԻՉՄԵՆՏԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ

Այս համատեքստում գնալով ավելի տարօրինակ է դառնում ընդդիմադիր դաշտում հանգրվանած այն մարդկանց պահվածքը, ովքեր իրենք էլ իրենց ձեռքից եկածն անելու փոխարեն՝ զբաղված են քարեր նետելով իմպիչմենտի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վրա: Հիշեցնենք՝ այս պահին Փաշինյան Նիկոլին անվստահություն հայտնելու փաստաթղթի տակ կա «Պատիվ ունեմ» խմբակցության վեց պատգամավորի ստորագրություն: Եվ փոխանակ՝ միանալու այդ ստորագրահավաքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները սրտնեղում են: Իսկ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հորդորում է նրանց խիստ չդատել:

«Ընդդիմադիր իրական պայքարի ճակատի ուրվագծմանը զուգահեռ, հանրությանը բազմիցս խաբած որոշ մարած աբլիգացիաներ դուրս են մղվում: Դա մեծ ողբերգություն է իրենց համար, եւ հետեւաբար նրանք կառչում են քաղաքական փոշի չդառնալու բոլոր հնարավորություններից: Հավատացնում եմ՝ բազմամարդ երթի կազմակերպիչ Դավիթ Համբարձումյանի սիրվածության 5 տոկոսը չունեն բոլորով միասին: Դավիթի կոչով 5000 մարդ էր դուրս եկել, իրենց կոչով արդեն նույնիսկ լիֆտը չի գա: Ըմբռնումով մոտեցեք նեղսրտած «ընդդիմադիրներին»: Մեծահոգաբար մի էլ պատասխանեք նրանց վայնասունին: Երբ պայքարի ակտիվ փուլը սկսվի, նրանք մեր բոլորի կյանքից կանհետանան: Փողոցը պայքարողինն է…», - նշել է նա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված