Grand Chess Tour. Արոնյանը Ուեսլի Սոյի հետ կիսում է 2-3-րդ տեղերը
ՍպորտԼեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի Saint Louis Rapid & Blitz 2025 արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում երկրորդ խաղային օրվանից հետո Ուեսլի Սոյի հետ կիսում է 2-3-րդ տեղերը:
Երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը Ֆաբիանո Կարուանան է։
Օգոստոսի 13-ին կանցկացվեն արագ շախմատի վերջին 3 խաղափուլերը: Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։
Մրցաշարի մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանաը, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը եւ Գրիգորի Օպարինը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝