Սամասուդ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի2107pn+
ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳ
(ԱԼԻԵՎԻ` «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ԱՌԱՆՑ ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջանցքագետների` Իլհամը ցանկանում է Նիկոլի տված միջանցքը շահագործել այնպես, ինչպես չի համագործակցել Մեհրիբանի միջանցքը:
**
ՍԱՄԱՍՈՒԴ
(ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ՈՒԺԳՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ որոշ տվյալների` Նիկոլը որոշել է ռուսական հեղափոխական «тройка ЧК»-ի փորձը կիրառել եւ ստեղծել «тройка ՔՊ», որպեսզի իր ընդդիմախոսների յոթն ու քառասունքը հենց տեղում կազմակերպեն։
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում շնաբարոն կարող է իրեն Աստծուն նվիրած սրբազաններին շնաբարո լինելու մեջ մեղադրել։
**
ԱՂՎԵՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի արտաքին քաղաքական գործելաոճը նման է «գնդլիկ բոքոնիկ» - ի գործելաոճին, Պուտինից փախչելուց հետո` հերթով գլորվում է ուրիշների մոտ, բայց մինչեւ ե՞րբ։
**
ՀԵՐՔՈՒՄ
Ըստ օդում կախված լուրերի` Ալեն Սիմոնյանի` կնոջից ապահարզանի պատճառը «վիբրատորի» անխնա օգտագործումը եւ անվտանգության տեխնիկայի խախտումը չի եղել։
**
ՎԱՐՔԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ
(ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ ՔԱՂԱՔԻ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎԸ ԱԺ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ, ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ, «ՁԿՆԳՈՂ» ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Այ դու ձկան աչք։
**
ՀՅԴ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱՅՍ ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՀԱՆԳՍՏԻ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ով ծեծ ուտի, ով գնա բանտ, ով էլ գնա սանատորիա։
**
ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Մոսադից հայտնում են, որ Հայաստանում Նիկոլի հրամանով ԱԱԾ-ի կողմից սատանային բռնելուց հետո երկիրը համատեղ կառավարում են Նիկոլն ու սատանան, եւ սատանան գիտի միայն, թե ինչ ա Նիկոլը բերելու երկրի եւ եկեղեցու գլխին։
