Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետ Չվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներին Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության «Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստությունները Չփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվել Նեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ) Գևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ում

Պարտության խորհրդանիշը զիջել է ամեն ինչ, բայց ստացել է առավելագույնը. Միքայել Մինասյան

Ներքաղաքական

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը կիսվել է իր օգոստոսյան մտքերով.

«Հայաստանն անխուսափելիորեն փոխվել է, և այդ փաստը որքան ակնհայտ էր դառնում, այդքան ուժգին հերքում էին նախկին էլիտաները։ Հերքում էին հեղափոխության առաջին իսկ օրվանից, որովհետև ընդունել հեղափոխության փաստը, նշանակում էր համակերպվել նոր իրականությունում սեփական դերի բացակայության հետ:

Հայ ժողովուրդն անխուսափելիորեն և անդառնալի գրավել է հասարակական-քաղաքական դաշտը։ Այս փաստի հետ, եթե անցյալում չէր ուզում համակերպվել նախկին էլիտան, հիմա դրա դեմ պայքարում է ժողովրդի ծնունդ հեղափոխական էլիտան։

Ջախջախիչ պարտության սիմվոլի վերընտրությունից ու ցանկացած գնով խաղաղություն հաստատելու մանդատ ստանալուց հետո, հեղափոխական էլիտային թվում էր, թե «խաղաղություն» անունով թուղթն ապահովելուց հետո իրենց կհաջողվի հետ պտտել պատմության անիվը։ Վերադարձնել 2018-ի անվերապահ սերը։

Ընդամենը երեք օր առաջ Հայաստանի վարչապետը կնքեց հայկականության, Հայկական հարցի և Հայաստանի համար ամենակարևոր երկու փաստաթղթերը։ Նա ԱՄՆ-ին զիջեց (գոնե թե այդպես է հայտարարվում) Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքը՝ չպարզաբանված ու չբանակցված մանրամասներով։ Կատարեց Ադրբեջանի բոլոր պահանջները՝ լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբն ու տվեց անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան։ Նա այդ ամենն արեց, որ գոնե թղթի վրա ապահովի խաղաղություն բառը՝ որպես սեփական գոյության իմաստավորման և 2021թ. հետո իրեն վերընտրած հեղափոխականների ճշմարտացիության ապացույց։

Նա ապահովեց «Ղարաբաղը տանք, Ցեղասպանությունը մոռանանք, երջանիկ ու հանգիստ ապրենք» գլոբալիստական գաղափարախոսության հաղթանակը, որ վերցնի այդ հաղթանակի դափնիները։ Բայց մնաց միայն ՔՊ-ականների՝ սրտխառնոց առաջացնող գովեստի խոսքերի հույսին։

Թուլացած Իրանի, հեռացող Ռուսաստանի, գերիշխող Ադրբեջանի ու օր օրի հեգեմոնիա հաստատող Թուրքիայի պայմաններում, պարտության խորհրդանիշը ստացել է առավելագույնը։ Զիջել է ամեն ինչ, բայց ստացել է առավելագույնը։ Հնարավո՞ր էր այդքան զիջումների դիմաց հասնել գոնե գերիների ազատ արձակմանն ու Հայաստանից գրավված տարածքներին դեօկուպացիային, վստահաբար՝ այո, բայց Նիկոլով, աշխարհաքաղաքական ներկա վիճակով ստանալ ավելին, հավանաբար՝ ոչ։

Այս գործարքի ամենաառանցքային կողմերից մեկը՝ հայ ժողովուրդը մնաց անտարբեր կատարվածին։ Մարդուն, ում տվել էին մանդատ ազգային դավաճանության և պատմության ուրացման գնով բերել խաղաղություն, թողեցին առանց ծափերի։

Ծափերն ու ուշադրությունը սևեռվեց Դևոյանների ընտանիքի վրա։ Համեմատեք Սոֆի Դևոյան կրտսերի հարսանիքի դիտումների թվերը, հավանումները և ճակատագրական հարցին արձագանքի թվերը։

Նայեք թվերին ու կհասկանաք, թե ուր է գնում երկիրը։

Սա է հեղափոխության ամենամեծ բումերանգը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետՉվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներինՍա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության«Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերանԻնտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստըՄոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆԹուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը ԻՊ-ի դեմ․ Էրդողան«Գրկեք պինգվինին». ԹրամփԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով Մեր հավատացյալ մայրիկները կարծում էին, որ ընծայաբերված խունկն իր նպատակին է օգտագործվում. Տեր ԶարեհԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստություններըՉփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվելՆեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ)ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով ՀՀ-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածըԳևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ումԱսատուր Մարատիչը շարունակում է «Աստղիկ» բկ-ի զարգացման սրընթաց ուղղինՇտապ օգնության կանչը, այ՛ո, շատ դեպքերում սպասարկում են կլինիկական օրդինատորներ, որը նոնսես է միջազգային պրակիտիկայում․ Ահազանգում է մասնագետըԲացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված