Ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել Կոնստանտինովկայի արեւելյան ծայրամաս (Քարտեզ)
ՄիջազգայինԹեեւ ուկրաինական պատերազմի հետ կապված հիմնական թեման վերջին օրերին դարձել է Դոբրոպոլեի հատվածում ռուսների ճեղքումը, սակայն ոչ պակաս կարեւոր իրադարձություններ կան նաեւ այլ հատվածներում:
Մասնավորապես, Կոնստանտինովկայի արեւելյան հատվածում ռուսական ուժերը ամբողջովին գրավեցին Պրեդետչինո բնակավայրը, ապա նաեւ հարակից ողջ պաշտպանական գոտին:
Այսպիսով, ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել Կոնստանտինովկայի արեւելյան թեւ: Այն դեպքում, երբ Դոբրոպոլեի հատվածում ճեղքումով ռուսները շրջանցել են նաեւ Կոնստանտինովկայի արեւմտյան թեւը: Այսպիսվ, հերթական խոշոր շրջապատումն է ձեւավորվում: Գումարած, Կոնստանտինովկայի արեւելքում եւ հարավում արդեն իսկ «կաթսաներ» ստեղծված են:
