Տարեսկզբից Վրաստանը Հայաստանից 415 հազար դոլարի պաղպաղակ է ներմուծել
Տարեսկզբից Վրաստանն արտահանել է 767 հազար դոլար արժողությամբ 68 տոննա պաղպաղակ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։
Հունվար-հունիսին երկիրը գնել է 4,6 մլն դոլար արժողությամբ 849 տոննա պաղպաղակ, ինչը 19,2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնում է Sputnik Грузия-ն։
Վրաստան պաղպաղակի հիմնական մատակարարներն են.
Թուրքիա – 1,5 մլն դոլար (209 տոննա),
Ուկրաինա – 908 հազար դոլար (213 տոննա),
Ռուսաստան – 585 հազար դոլար (77 տոննա),
Հայաստան – 415 հազար դոլար (107 տոննա),
Ֆրանսիա – 379 հազար դոլար (63 տոննա)։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

