Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18

Սա Ալեքսանդրապոլի պայմանագրի կրկնությունն է. Հայկ Բաբուխանյան

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը ներկայացվում են որպես Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակ, սակայն Հայաստանի համար դրանք նշանակում են փաստացի նոր կապիտուլյացիա Բաքվի և Անկարայի առջև։

Այս մասին մեզ տված հարցազրույցում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար և «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության » շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը։

-Արդյոք սա կարելի՞ է գնահատել որպես Թրամփի հաղթանակ:

-Վաշինգտոնում տեղի ունեցածը մեծ հաղթանակ է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի համար։ Միացյալ Նահանգները ստացան վերահսկողության կետ ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի նկատմամբ, մինչև Չինաստանի հետ սահմանները։

ԱՄՆ-ն ստացավ գազի և նավթի, ինչպես նաև հազվագյուտ մետաղների Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից դեպի արեւմուտք տեղափոխումը վերահսկելու հնարավորություն։ Վաշինգտոնն այժմ իրավունք ունի զարգացնել այսպես կոչված Միջին միջանցքը, որը շատ երկրներ փորձեցին իրականացնել։ Մենք գիտենք, թե ինչպես Չինաստանը փորձեց նմանատիպ նախագիծ մշակել, բայց ԱՄՆ-ն առաջ անցավ ՝ կատարելով «ձիու» քայլ։

Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա ռազմական բեռները, այդ թվում՝ հնարավոր է՝ զորքը, կրկին ԱՄՆ հրահանգներով, կշարժվեն այս միջանցքով։ Այդտեղ կտեղակայվեն ԱՄՆ-ի, իսկ գուցե նաեւ ՆԱՏՕյի անդամ Թուրքիայի զինված ուժերը:

Սա ամբողջությամբ փակում է այլընտրանքային ճանապարհը, որը Ռուսաստանը և Իրանը կարող են ունենալ միմյանց միջև` ճանապարհ, որը չի վերահսկվում թուրքական  ուժերի կողմից։

Եվ սա, անշուշտ, կհանգեցնի լարվածության և Ռուսաստանի և Իրանի կողմից պատասխան գործողությունների։ Մյուս կողմից, ԱՄՆ-ն և Թուրքիան ճնշում կգործադրեն Երևանի վրա՝ այս «Թրամփի ճանապարհը» հնարավորինս արագ բացելու համար։ Ադրբեջանն արդեն ասել է, որ ժամանակ կորցնելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ ստորագրված է, և անհրաժեշտ է անհապաղ գործել։ Այսպիսով Հայաստանը  կհայտնվի այս լարվածության կիզակետում։ 

-Իսկ եթե դիտենք թուրքերի տեսանկյունի՞ց:

-Թուրքերի տեսանկյունից, նրանք անկասկած ամեն ինչի են հասել։ Առաջին հերթին՝ Անկարան, որն այս ճանապարհով ամրապնդում է իր դիրքերը թե՛ Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում, բայց նաև Բաքուն, որը Ղարաբաղում ռազմական գործողությունները սկսվելով ձգտում էր այս միջանցքին տիրանալուն։

Հայաստանը տեղի տվեց ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին։ Այն հրաժարվեց Արցախից, որպեսզի նրանք կարողանան ստանալ այս միջանցքը, և Արցախի 120 հազար բնակիչները դարձան փախստականներ, սակայն այս մասին ոչ մի խոսք չկա Թրամփի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված «ինքնիշխան» պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված վերջնական կոմյունիկեում։

 4 տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերի 9-ին,  նույն գործող անձերի` Ալիեւի ու Նիկոլի կողմից ստորագրվել է  ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության։ Այդ փաստաթղթի 9-րդ կետը նախատեսում է նույն այդ հաղորդակցության ուղիների բացումը, միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ ՌԴ-ի, իսկ այժմ ԱՄՆ-ի վերահսկողության նորքո: Սակայն Արցախը առկա էր ռուսական տարբերակում, մինչդեռ ամերիկյան տարբերակում դրա մասին ընդհանրապես չի նշվում։ Այսպիսով, Արցախը զոհաբերվեց, որպեսզի ռուսներին թույլ չտան վերահսկել այդ ճանապարհը, իսկ ամերիկացիները կարողանան մուտք գործել տարածաշրջան։

Իրավիճակը նույնությամբ կրկնեց 1919-20 թվականները, երբ անգլիացիների ճնշման տակ Հայաստանի իշխանությունները խոչնդոտում էին ռուսների վերադարձին մեր տարածաշրջան, իսկ ամերիկացիները նկարում էին Վիլսոնի քառտեզ: «Անկախ» ՀՀ-ի իշխանությունները ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, արդյունքում թուրքերին հանձնելով ոչ միայն Արցախը եւ Նախիջեւանը, այլեւ բազմաթիվ այլ տարածքներ ու բոլոր ճանապարհների վերահսկողությունը:

- ԵՄ-ն ի՞նչ դերում հայտնվեց:

-Ի դեպ, եվրոպացիները նույնպես դուրս են եկել Հարավային կովկասը վերահսկողների շրջանակից։ Փաստն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի մաս էին կազմում, և Վաշինգտոնը ու Անկարան որոշեցին լուծարել այս ձևաչափը։ Մենք բոլորս հիշում ենք ԵՄ-ի փորձերը միջամտելու տարածաշրջանի հանրապետությունների գործերին Պրահայում 2022 թվականին, երբ նրանք ճնշում գործադրեցին Փաշինյանի վրա՝ զիջելու Ղարաբաղը։ Արդյունքում, եվրոպացիները հեռացվեցին գործընթացից. հստակեցրեց, որ միայն ամերիկացիներն են վերահսկելու այս միջանցքը և թույլ չեն տա որևէ մեկին մտնել այնտեղ։

-Իսկ Հայաստանը ի՞նչ շահեց:

-Այս ամենը Հայաստանի համար նշանակում է ինքնիշխանության վերջին մնացորդների կորուստ, Արցախի կորուստ և խոնարհում ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որոնք իրենց պայմանները կթելադրեն հաղթողների դիրքերից։ Միակ պարտվող կողմը Հայաստանն էր։ Հայաստանը կորցրել է նաեւ խաչմերուկի կարգավիճակը ու զարգանալու հնարավորությունը:

Այս ամենը տեղի է ունենում Թրամփի և Պուտինի հանդիպումից առաջ, և ամերիկացիները խաղի ընթացքում առաջ են անցնում՝ Ռուսաստանին դնելով  այնպիսի փաստի առաջ, որ նրանք այժմ ձեռք են բերել տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու լծակը։ Եվ այն, որ Փաշինյանը այս նոր կապիտուլյացիան ստորագրեց հենց հիմա, օգնեց ԱՄՆ-ին առաջ անցնել Ռուսաստանից Ալյասկայում հանդիպման նախօրեին:

Ա. Հովհաննիսյան

,

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված