«ՄԵԿՆԱՐԿՈՒՄ 10։2 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՀԱՂԹԵՑԻ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆ
ՍպորտՎերջերս ՌԴ Կրասնոդար քաղաքում կայացած «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում հայ մարզիկները հաջող են հանդես եկել նվաճելով 9 մեդալ, որից 1 ոսկե, 4 արծաթե և բրոնզե։
Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է արծաթե մեդալակիր, Աշխարհի, Եվրոպայի գավաթի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Լոռի մարզի Սպիտակ քաղաքից ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Մեկնարկում 10։2 հաշվով, վաղաժամ հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին, հետո մեր հայ մարզիկին եմ հաղթել 2։1 հաշվով։ Ափսոս, հետո զիջեցի ռուս մրցակցիս 7։1 հաշվով։
Մրցակիցս շատ ուժեղ, փորձառու մարզիկ էր։ Ուրախալի է, որ սամբոն մտել է Օլիմպիական ընտանիքի կազմի մեջ, բայց ավելի լավ կլիներ, որ այն դառնար որպես Օլիմպիական մարզաձև և 2028 թվականին ԱՄՆ ֊ում կայանալիք ՕԽ -ին կարողանանք մասնակցել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ