Grand Chess Tour. Լևոն Արոնյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է
ՍպորտՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արոնյանը հաղթել է արագ շախմատի մեկնարկային 3 խաղերում: Առաջին խաղում 42-ամյա շախմատիսը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, որից հետո առավելության է հասել նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Նոդիրբեկ Աբդուսատորովի դեմ խաղերում:
Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Մաքսիմ-Վաշիե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը և Գրիգորի Օպարինը:
