Ունեք համայնք, որը հավատում է Ձեզ.Թալինի համայնքապետը երիտասարդներին
Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը մեր կյանքի ամենաառաջնորդող ուժն է։ Ձեր սուր միտքը, անկոտրում կամքը և առաջադեմ գաղափարները հիմք են ստեղծում հզոր ու մրցունակ պետություն ունենալու համար: Մեր ամենօրյա աշխատանքում ընկած է նորարարական լուծումների որոնումն ու այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է բացահայտել իր կարողությունները, ստեղծել արժեք և իրականացնել իր նախաձեռնությունները։ Համայնքը պատրաստ է ձեզ հետ քայլել, աջակցել ձեր ծրագրերին ու գաղափարներին, որպեսզի դրանք վերածվեն շոշափելի արդյունքների։
Այսօր աշխարհը արագ է փոխվում, և այդ փոփոխությունների շարժիչ ուժը դուք եք։ Ձեր ձգտումները դեպի գիտելիք, մասնագիտական հմտությունների կատարելագործում և պատասխանատու մոտեցումը կյանքին՝ հիմք են ապահով ապագայի համար։ Հավատացեք ձեր կարողություններին, երբեք մի վախեցեք սխալվելուց, շարունակեք սովորել և ինքնակատարելագործվել։ Ձեր ջանքերը, էներգիան ու ստեղծարարությունը մեծ նշանակություն ունեն ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլ նաև մեր ընդհանուր բարիքի համար։
Թող ձեր երազանքները վերածվեն իրականության, ձեր քայլերը լինեն վստահ, իսկ յուրաքանչյուր օր դառնա նոր հնարավորության սկիզբ։
Շնորհակալ եմ ձեր հայրենասիրության, նախաձեռնողականության և անդադար նվիրումի համար։ Միշտ վստահ եղեք, որ ձեր կողքին ունեք մի համայնք, որը հավատում է ձեզ։
Հարգանքով՝
Թալին համայնքի ղեկավար
Տավրոս Սափեյան
