Ուկրաինական ռեսուրսներն ահազանգում են ողջ Դոնբասում պաշտպանության փլուզման մեծ հավանականության մասին (Քարտեզ)
ՄիջազգայինՈւկրաինական մի շարք ռեսուրսներ հաստատում են այն կատաստրոֆիկ վիճակը, որի մասին ավելի վաղ տեղեկացրեց ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող ռազմավերլուծական DeepState ռեսուրսը: Այն է` ռուսական ուժերը խորը ճեղքումով դուրս են եկել Դոբրոպոլիեի հատված եւ սպառնում են գրավել Կենտրոնական Դոնբասում այդ վերջին խոշոր բնակավայրը (https://iravunk.com/?p=320286&l=am):
DeepState-ի տեղեկացմամբ, ռուսական զորքերը խորը ճեղքումով գրավցել են Կուչերև Յար և Զոլոտոյ Կոլոդյազ բնակավայրերը` «որտեղ կուտակվում են իրենց հաջողությունները օգտագործելու համար։ (Քարտեզում): Իսկ դա սպառնում է, որ ռուսները կկտրեն Դոբրոպիլյա-Կրամատորսկ մայրուղին, որը խոստանում է կատաստրոֆիկ հետեւանքներ:
Եվ ահա, ուկրաինական այլ ռեսուրսներ խոստովանում են, որ մայրուղին արդեն կտրվել է։ Եվ դա էլ դեռ ամբողջը չէ:
Այսպես, ըստ ուկրաինական որոշ աղբյուրների, այս հատվածում լուրջ պաշտպանական համակարգեր պարզապես գոյություն չունեն: Եղած ամրություններն էլ համալրված չեն զորքերով, եւ դա շատ պարզ պատճառով` ուժեր չկան: Եղած ուժերը գամված են մնացել մի կողմից` Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի հատվածում, ավելի արեւելք` Կոնստանտինովկայում: Իսկ Դոբրոպոլեի արեւելյան, արդեն նաեւ հյուսիսային թեւում հիմնականում այն ուժերն են, որոնք չկարողանալով դիմադրել, նահանջելով հասել են այդ գոտի:
Ուկրաինական աղբյուրը մատնանշում է նաեւ այս իրավիճակի հետագա հնարավոր զարգացումը: «Ռուսները պարզապես կարող են հյուսիսից անարգել մտնել Դոբրոպոլե, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ շարժը կա: Ասենք, արեւելքում նաեւ Կուտուզովկան է ռուսական վերահսկողության տակ, եւ այստեղից եւս ռուսները հարվածում են Դոբրոպոլեին: Բացի այդ, ռուսական ուժերի շարժ է արձանագրվել դեպի Կրամատորսկ, որտեղ եւս պաշտպանություն դատարկ է: Եվ եթե այս ուղղությամբ եւս ռուսները կարողանան նույն հաջողությամբ հարձակումը զարգացնել, դա կնշանակի ողջ Դոնբասում ուկրաինական պաշտպանության փլուզում»: