Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կախովկայի հիվանդանոցին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Աստծո տանն ու հոգևոր Հայաստանում թող սերը հետ գա․ Նազենի Հովհաննիսյան Գողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերը Ֆրանսիայում կարգելվի սոցիալական ցանցերի հասանելիությունը 15 տարեկանից ցածր երեխաների համար Հովհաննես սարկավագ Ներսեսյանը եւս ուրացավ 2026 թվականի փետրվարը կփոխի ամեն ինչ. 3 կենդանակերպի նշաններ կմոռանան միայնության մասին Նոլդու Փաշինյան.Թալինցի երիտասարդը Փաշինյանին դիմավորեց թուրքական երաժշտության ներքո Փաշինյանը ժամանեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Թող հայությունն իմանա այս «քաջագործության» մասին. ո՞ւր են Եռաբլուրից անհետացել ծաղիկները

Oգոստոսի 7-ը պատմական «Կարին» գործողության հիշատակի օրն էր: Ուղիղ 43 տարի առաջ՝ 1982 թվականին, այդ գործողությունը իրականացրեցին ԱՍԱԼԱ-յի՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատի անդամները:

Այդ օրը` Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանի ոստիկանատան բաժանմունքի վրա կատարած հարձակման ժամանակ ծանր վիրավորվել եւ ուշագնաց վիճակում գերի է ընկել Լեւոն Էքմեքչյանը, ում ամիսներ անց` 1983թ. հունվարի 29-ին, թուրքերը Անկարայի «Մամաք» բանտում կախաղան են հանել: Նույն գործողության ընթացքում, երբ զինամթերքը սպառվել է, ինքնասպան է եղել ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, ով վերջին փամփուշտը պահել էր իր համար: Այս մասին հիշեցրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ ընդգծել, որ Եռաբլուրում՝ նրանց հիշատակի օրը հարգանքի տուրք մատուցելիս առավոտյան հանդիպել է Լեւոն Էքմեքչյանի հարազատներին ու բարեկամներին, որոնք վարդեր են խոնարհել Լեւոնի, Զոհրապի եւ մյուս նվիրյալների շիրմաքարերին... «Իրավունք»-ը տիկին Հակոբյանից պարզեց, որ ինքն էլ անձամբ ծաղիկներով է գնացել հերոսների մոտ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ նույն օրը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հերոսների շիրիմներին այցելել են նաեւ ԱՍԱԼԱ-յի ողջ հերոսները եւ, պարզապես, մի շարք հայրենասերներ: Բնականաբար, նրանք էլ են եղել ծաղիկներով: Իսկ ահա ուշ երեկոյան «Իրավունք»-ը Եռաբլուրից տեսանյութ էր հրապարակել, որտեղ ընդամենը մի քանի մեխակ էր դրված հերոսների շիրիմներին… Մեր տարակուսանքը, թե ինչպես է սա հնարավոր, հակառակը փաստեց Ալլա Հակոբյանը, որը լուսանկարել էր առավոտյան շիրիմների վրա խոնարհված ծաղիկները: Մինչդեռ դրանք ուշ երեկոյան փաստացի չկային…

«Մեր Հայաստանը» ֆեյսբուքյան էջն անդրադարձել է առեղծվածին եւ մանրամասնել. «Օգոստոս 7-ին, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ / ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուրի» տարածքում գտնվող հուշահամալիր այցելած, եւ նրանց կողմից նահատակների շիրիմնաքարերի վրա խոնարհված ծաղիկները, տարածքը հսկող ռազմական ոստիկանութեան զինծառայողների կողմից  հապճեպ կերպով հավաքված են.... Թող հայությունն իմանա այս «քաջագործության» մասին»։

Այս խայտառակ պատմությանն ավելի կոշտ է արձագանքել գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

«Ռազմական ոստիկանություն… Հուսով եմ՝ ծաղիկները տարել են վերավաճառելու կամ երեկոյան «աշխատանքից» հետո՝ նվիրել են իրենց… կանանց», - նշել է նա:

Հավելենք, որ պատրաստ ենք հրապարակել մատնանշված կողմի պարզաբանումը, եթե այդպիսին կլինի՝ ողջախոհության սահմաններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով (տեսանյութ)Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կախովկայի հիվանդանոցինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Աստծո տանն ու հոգևոր Հայաստանում թող սերը հետ գա․ Նազենի ՀովհաննիսյանԳողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերըՖրանսիայում կարգելվի սոցիալական ցանցերի հասանելիությունը 15 տարեկանից ցածր երեխաների համարՀովհաննես սարկավագ Ներսեսյանը եւս ուրացավ2026 թվականի փետրվարը կփոխի ամեն ինչ. 3 կենդանակերպի նշաններ կմոռանան միայնության մասինՆոլդու Փաշինյան.Թալինցի երիտասարդը Փաշինյանին դիմավորեց թուրքական երաժշտության ներքոՓաշինյանը ժամանեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիԼիմանը շրջապատված է եւ երկար դիմադրելու շանսեր չունի. Արեւմտյան վերլուծաբաններՀունվարի 26-ից փետրվարի 1-ը շաբաթվա աստղագուշակ բոլոր կենդանակերպի նշանների համարՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրըՓաշինյանը Թալինում էՏեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում. նա եւ մի խումբ հավատացյալներ հեռացանԱռանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուքԲիրիքով եք պատասխան տալու, լեզուներդ շաղ տալուց առաջ մտածեք. Փաշինյանը «ստրախ է» գանյատ արելՇոկոլադն այժմ պատրաստվում է նավթիցԱՄՆ-ն հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու հանդիպումը շուտով«Կամ մեռնեք, կամ ոչնչացրեք Ռուսաստանը». Ռադային պատգամավորին դաժան պատասխան են տվել ուկրաինացիները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված