ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՀռետորական հարց.
Էտ տենց էլ չհասկացանք, Թրամփը մեր նիկոլին ինչի տեղ էր դրել։
**
Թղթե շերեփ
(Նիկոլի եւ Իլհամի, Թրամպի միջնորդությամբ կնքված համաձայնագրի կապակցությամբ)
Ըստ վիլսոնագետների փաստաթուղթը լավն ա, բայց վիլսոնի իրավարար մեծ պեչատը պակասում ա։
**
Պարզաբանում
Նոբելյան խաղաղության մրցանակի կոմիտեից հայտնում են, որ մինչև Թրամպը նիկոլին ու վեհափառին չբարիշացնի, ծոծրակը կտեսնի, բայց խաղաղության մրցանակը չի տեսնի։
**
Իրավիճակ
(Թրամպի կողմից միջնորդված, Իլհամի հետ կնքված համաձայնագրի կապակցությամբ Նիկոլին ողղված տարբեր երկրների կողմից ստացված շնորհավորանքների առթիվ)
Բանից պարզվում է, որ հայերի դժբախտությանբ, բացի ռուսներից ու պարսիկներից համարիա ամբողջ աշխհարը ուրախանում ա։
