Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Խորհուրդ կտամ փսլինքները հավաքել ու վերադառնալ դառը իրականություն. Տիգրան Քոչարյան

Ներքաղաքական
«Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման ժամանակ։ Այս ցուցակում չկան Բակո Սահակյանն ու մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա գտնվում է Բաքվի բանտում։ Այս ցուցակում չկան 2023 թվականին գերի ընկած զինվորականներն ու խաղաղ բնակիչները։
 
Ավելին ասեմ, այս ցուցակը կազմել է Ջոէլ ամերիկացի բողոքական մի թրամփաիակ քարոզիչ, ով հնարավորություն է ունեցել, ըստ իր խոսքերի, անձամբ խոսել Թրամփի հետ...  Այսպիսով`
 
Ա. Փաշինյանը չի բարձրացրել բանակցությունների ժամանակ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և այլ գերեվարվածների հարցը։
 
Բ. 23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որեւէ պաշտոնական կառույցի կողմից, դա մասնավոր ամերիկացու նախաձեռնություն է։
 
Գ.  Փաշինյանի համար ընդհանրապես անսպասելի էր այս ցուցակի մասին հիշատակումը. իր ժեստերը եւ արձագանքը դրա վառ ապացույցն էին։
 
Հ.Գ. - Իրենց ընդդիմադիր հռչակող, բայց ներսից նիկոլական մարդկանց էլ, ով հավեսով տարածում էր Թրամփի խոսքերը, որպես ահա,տեսեք, Նիկոլը գերիներով զբաղվում ա, խորհուրդ կտամ փսլինքները հավաքել ու վերադառնալ դառը իրականություն», - գրել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ