Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Երբ կլինի դիմադրության նոր ալիք

Ներքաղաքական

Նախ կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, նրանց հետ միասին ձերբակալված են տասնյակ անձինք, այդ թվում` ՀՅԴ-ական: «Իրավունք»-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվել է, թե ինչ արձագանք է ստանում այս իրավիճակը ՀՅԴ-ում եւ ընդհանրապես ընդդիմադիր շրջանակներում։ Ի՞նչ կոչ ունեն հասարակությանը:

— Ես խորապես վստահ եմ, որ որքան էլ այս շրջանը լինի ծանր եւ լարված, որքան էլ ձերբակալությունների ալիքը շատանա, այդ ամենը անպայման իր մեջ կբերի հակազդեցության եւ դիմադրության նոր ալիք: Երբ իշխանությունները փորձում են ճնշել ժողովրդի ձայնը, դա առաջացնում է մարդկանց մոտ մեկ ընդհանուր նպատակ՝ պահպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը: Հակազդեցությունը, որը ծնվում է նման ճնշումների արդյունքում, երբեմն դառնում է ուժեղ, համախմբող ու վճռական շարժում, եւ ես հավատում եմ, որ մենք վաղ թե ուշ այդ հակազդեցության՝ որպես դիմադրության եւ արդարության խորհրդանիշի արտահայտությունը կտեսնենք: Սա նաեւ, կարծում եմ, որ վերջնականապես կշրջի իրավիճակը դեպի բարելավում եւ փոփոխություն:

— Ի՞նչ քայլեր են նախատեսվում ընդդիմության կողմից՝ ի պատասխան այս ամենի:

— Հետագայի համար, կարծում եմ, կհայտարարվեն, թե ինչ քայլեր ենք անելու:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ