Թվաց՝ Սպերցյանը նորմալ մարդ է, բայց պարզվեց, որ շատախոս է. Սեյլուկ
Սպորտ
Ռուսաստանյան ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի կարծիքով Էդուարդ Սպերցյանի գինը չափազանց բարձր է, և նման գումարով ոչ մի ակումբ նրան չի գնի.
«Չեմ կարծում, որ Չեմպիոնշիփը հարմար առաջնություն է Սպերցյանի համար։ Այնտեղ խաղում են ավելի ուժային ֆուտբոլ, և Էդուարդը կարող է չհամապատասխանել այդ լիգայի պահանջներին։ Ինձ Սպերցյանը չի հետաքրքրում։ Մի անգամ խոսել եմ նրա հետ, թվաց՝ նորմալ մարդ է, բայց պարզվեց, որ շատախոս է», – «Спорт День за Днём»-ի փոխանցմամբ՝ ասել է Սելյուկը։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Չեմպիոնշիփի «Սաութհեմփթոնը» հետաքրքրություն է ցուցաբերել «ցուլերի» առաջնորդի նկատմամբ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝