Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

Սարգիս Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի կազմում

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ, հաղորդում է Geissblog-ը:

32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ:

Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են ակումբի և Ադամյանի ներկայացուցիչների միջև բանակցությունները: Հարձակվողի գործակալն ավելի լավ պայմաններով համաձայնագիր է ցանկանում ստանալ գերմանական ակումբից, որն էլ պատրաստ չէ դրան:

Եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն Ադամյանն ու «Քյոլն» ընդհանուր հայտարարի չգան, հարձակվողը 2025/2026 մրցաշրջանում կխաղա այդ ակումբի երկրորդ թիմում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ