Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԵԱՀԿ-ն հայտարարել է՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի համաձայն՝ կլուծարեն Մինսկի խումբը

Ներքաղաքական

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է՝ կազմակերպությունը կյանքի կկոչի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրում մրապնդված դրույթը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։

«ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը  համատեղ դիմում են ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։

Իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում ԵԱՀԿ ՄԽ լուծարելու մասին դրույթում նշված է   հետևյալը.

«Մենք նաև ականատես եղանք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ուղղված համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ