ԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. Կարապետյան Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. Գառնիկ Դանիելյան Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետ Չվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներին Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության «Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստությունները Չփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվել Նեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ)

«Մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից, երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ»․ Սաղաթելյան

Ներքաղաքական

Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից. հարց է բարձրացրել ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը և ինքն էլ պատասխանել է․

«1. ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի,

2. կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը,

3. Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ»։

Իսկ թե ի՞նչ չստացավ Հայաստանը՝ պատգամավորը գրել է․

«1. Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից,

2. գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում,

3. արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին՝ Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը»։

Ըստ նրա, այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ.

1. մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ,

2. Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։

Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը՝ Սաղաթելյանն այս հարցին էլ հետևյալ պատասխանն է տվել․

1. ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն։

«Այժմ անելիքների մասին

Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։

Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։

Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։

Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու, իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում:

Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից:

Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը», - գրել է Սաղաթելյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. ԿարապետյանՔիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. Գառնիկ ԴանիելյանՄասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետՉվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներինՍա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության«Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերանԻնտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստըՄոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆԹուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը ԻՊ-ի դեմ․ Էրդողան«Գրկեք պինգվինին». ԹրամփԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով Մեր հավատացյալ մայրիկները կարծում էին, որ ընծայաբերված խունկն իր նպատակին է օգտագործվում. Տեր ԶարեհԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստություններըՉփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվելՆեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ)ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով ՀՀ-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածըԳևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ումԱսատուր Մարատիչը շարունակում է «Աստղիկ» բկ-ի զարգացման սրընթաց ուղղին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված