Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

«Դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ ձեռք բերվածը»․ Հայկ Մարությանի կուսակցություն

Ներքաղաքական

Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«Վերջին առնվազն վեց տարիներին գործող իշխանությունների վարած հեղհեղուկ արտաքին քաղաքականությունը բազում աղետներ է բերել մեր ժողովրդին՝ տրամագծորեն փոխելով Հայաստանի դիրքը տարածաշրջանում։ Ավելորդ է ասել, որ 2020-ի օգոստոսին Հայաստանը հակամարտությունը կառավարելու և երկարաժամկետ, արժանապատիվ ու ապահով լուծման տանելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան 2025-ի օգոստոսին։

Այսքանով հանդերձ, նախորդ գիշեր Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի, Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները պետք է գնահատել իրատեսական դիրքերից՝ առանց ավելորդ վախճանաբանության ու առանց ավելորդ ոգեւորության։

Կարեւոր է գիտակցել, որ տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան այն, ինչ ձեռք բերվեց արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ։ Առնվազն միջնաժամկետ հեռանկարում այն մեզ նոր պատերազմից խուսափելու և տնտեսական զարգացման հնարավորություն է տալիս։ Շեշտենք՝ հնարավորություն, բայց ոչ երաշխիք։ Նախաստորագրված համաձայնագիրն Ադրբեջանի հետ, ինչպես նաև՝ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթերը դրական արդյունք կարող են ապահովել բացառապես այն դեպքում, երբ պետությունը հաշվարկված ու հետևողական քաղաքականություն վարի՝ դուրս գալով անցած տարիների վայրիվերումների շրջապտույտից։ Անհրաժեշտ է հարթ և կանխատեսելի հարաբերություններ պահել տարածաշրջանային բոլոր գործընկերների հետ, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ վերադառնալ դեմոկրատական զարգացման ուղի՝ բացառելով քաղաքական հետապնդումներն ու ազատ խոսքի դեմ ոտնձգությունները։

«Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ իր ավանդը կներդնի՝ հանուն Հայաստանի պետականության ամրապնդման, դեմոկրատական զարգացման և ժողովրդի բարեկեցության», - նշված է հայտարարությունում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ