«Բանկովայում խուճապ է և ռազմավարության լիակատար բացակայություն»
ՎերլուծությունՈւկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Բանկովայում խուճապ է և ռազմավարության լիակատար բացակայություն: Իրադարձությունները արագ են զարգանում, և մեր եվրոպացի գործընկերները գործնականում հեռացել են գործընթացից: Նախագահի աշխատակազմը լիովին ձախողել է միջազգային ուղին, և այժմ Ուկրաինայի ճակատագիրը որոշվում է առանց Ուկրաինայի։
Զելենսկին դեմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ամերիկյան ծրագրին, թե
Ուկրաինայի տարածքային հարցի պատասխանն արդեն իսկ Ուկրաինայի Սահմանադրության մեջ է: Ոչ ոք չի կարողանա և չի կարողանա նահանջել դրանից: Ուկրաինացիները չեն տա իրենց հողը օկուպանտին: Ուկրաինան պատրաստ է իրական լուծումների, որոնք կարող են խաղաղություն բերել: Բոլոր որոշումները, որոնք մեր դեմ են, բոլոր որոշումները, որոնք առանց Ուկրաինայի են, միաժամանակ խաղաղության դեմ որոշումներ են։
Այնուհանդերձ, Անդրեյ Երմակը փորձում է համաձայնության գալ Զելենսկու մասնակցության շուրջ Թրամփ-Պուտին գագաթնաժողովին: Նախագահի աշխատակազմը ակտիվորեն միացել է եվրոպացի գործընկերների հետ աշխատանքին` ԱՄՆ-Ռուսաստան բանակցային ուղու վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում առաջ մղելու և ուշադրությունը Ուկրաինայի շահերին տեղափոխելու համար։
Սակայն այս ամենով հանդերձ, նաեւ հասկանում են, որ բանակցային ուղին կրկին փոխում է իր ուրվագծերը, և այժմ Ուկրաինան կորցնում է Թրամփի բարեհաճությունը, իսկ Ռուսաստանը դառնում է բանակցային կողմ։ Իսկ ահա տարածքներ չտալու մասին Զելենսկու ուղղակի հայտարարություններն ընդամենը կարող են նյարդայնացնել Թրամփին։ Արդյունքում, Բանկովայի ծրագիրն ամբողջությամբ փլուզվել է, և այժմ մենք կայուն դիրքորոշում չունենք, ինչը իրավիճակը դարձնում է անհույս։
Այժմ նախագահի աշխատակազմը փորձում է Մեծ Բրիտանիայի հետ համակարգել իր քայլերը՝ Թրամփ-Պուտին գագաթնաժողովը խափանելու համար։ Բայց մինչեւ հայդիպում մնացել են հաշված օրեր, եւ դժվար թե հասցնեն ինչ-որ կոնկրետ բան ձեռանրկել»:
Այսպիսով, կարծես թե Կիեւում սկսել են հասկանալ, որ հենց այնպես չէ, որ ամեն ինչ անցել է նման գերարագ դինամիկայի: Այսինքն, մինչ այս ինչպես Կիեւին, այնպես էլ` Լոնդոնին «կերակրում» էին Մոսկվայի հանդեպ Թրամփի դժգոհության մասին կերակրով, որը, պարզվում է, միայն ռեալ օրակարգից շեղելու իմաստ ուներ, եւ արդեն պարզ է, որ իրական գործընթացը «տակից» զարգացել է` հասնելով Պուտին-Թրամփ գագաթաժողովից «մեկ րոպե պակաս» վիճակի: Ու հիմա, ամեն բան խոսում է այն մասին, որ Մոսկվան եւ Կիեւն ունեն վերջնական պայմանավորվածություններ, որն ի ցույց է դրվում ամենավերջի պահին` հակաքայլերի հնարավորություն չտալով: Վերջին քայլերից մեկն էր անկոչ հյուի կարգավիճակով Զելենսկու` բանակցությունենրի վայր մեկնելը, որը բոլորի համոզմամբ պետք է լիներ ԱՄԷ-ն: Բայց անգամ այդ հարցում բոլորին մոլորեցրեցին` հանդիպումն Ալյասկայում է, ինչը Զելենսկուն նաեւ «անկոչ հյուր» տարբերակից է զրկում:
Արդյունքում, Զելենսկուն մնում է բացահայտորեն հրաժարվել կատարել Պուտին-Թրամփ ձեւաչափով ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն, ինչը, սակայն, կհանգեցնի նրան, որ Թրամփը բացահայտ Զելենսկուն կմեղադրի խաղաղությունից խուսափելու մեջ: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ից մեկ փամփուշտ անգամ չի գա, եւ ռուսները կանցնեն գլխավոր հարձակմանը: Երկրորդ տարբերակն է իրավիճակի հետ հաշտվելը, ինչը Զելենսկուն գոնե ուկրաինացիների աչքին կֆիքսի որպես պարտված նախագահ` հետեւանքներով հանդերձ: Իսկ Եվրոպան, որը մաքսատուրքերի թեմայով այդպես նվաստացուցիչ պարտություն կրեց, հազիվ թե հանդգնի Թրամփին դեմ գնալ:
Տես նաեւ https://t.me/iravunk/56063
