«Պատմական օր է, տոնական օր է». Լիլիթ Մակունցը տոնում է Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հանդիպմանը։
ՆերքաղաքականԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Պատմական օր՝ երկարատև խաղաղության ճանապարհին։ Խաղաղության, համագործակցության և կայունության նոր գլուխ Հարավային Կովկասում։ Սա տոնական օր է՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության խոստմամբ, որն արժանի է դրան»,- X-ում գրել է Մակունցը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անձնական ներգրավվածության և գրանցված անհավանական արդյունքի համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝