Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը

Բարձր ջերմային ֆոն, հնարավոր է կարկուտ. եղանակն այս օրերին

Եղանակ

Ուշադրություն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան, 13-ին գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 9-ին երեկոյան ժամերին, 10-13-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 25մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 8-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ