Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը կմեկնարկի սեպտեմբերի 5-ին
Մշակութային2025 թ.-ի սեպտեմբերի 5-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն, համագործակցելով «ՀայԱրտ» Կենտրոնի հետ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կնախաձեռնի Գեղարվեստական Տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը։
Այս Բիենալեի միջազգայի ժյուրիի խմբում են Պրոֆ. Դր. Մաթեուշ Օտրեբան (Պատվավոր նախագահ), Թրուդե Գոմնես Ուգելշտատը (Նախագահ), Սոնա Հարությունյանը Ա.Մ. (Փոխ-նախագահ), Ախիմ Քյոնեկեն (Ժյուրիի պատվավոր անդամ), Ժան-Պիեր Թանգին (Ժյուրիի անդամ) և Ահման Վաքիլին (Ժյուրիի անդամ)։ Նրանց ընտրությունն արտացողում է գեղարվեստական տպագրության բազմազանությունը և համաշխարհային ճանաչումը։
Հիմնական ցուցադրության հետ զուգահեռ Գեղարվեստական Տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը կհյուրընկալի Գեղարվեստական Տպագրության Երկրորդ միջազգային Համաժողո, Երևան 2025-ը՝ «Տպագրությունից մինչև Պիքսել․ Արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» խորագրով։ Երկօրյա սիմպոզիումը կհամախմբի արվեստագետների, հետազոտողների, տեխնոլոգների, իրավաբանների և մշակութային գործիչների Հայաստանից և արտերկրից՝ ուսումնասիրելու, թե ինչպես են արհեստական ինտելեկտն ու նոր տեխնոլոգիաները վերափոխում արվեստի ապագան։
Միջոցառման հատուկ հյուրն է՝ Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադը (Նորվեգիա), ով նաև Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի ժյուրիի նախագահն է:
Ներկայացված երկրների թիվը՝
- 544 արվեստագետ 63 երկրից դիմել են մասնակցության
- Ընդամենը ներկայացվել է 1 718 փորագրանկար
- Մրցութային ցուցադրության համար ընտրվել է 423 աշխատանք, 213 արվեստագետ 48 երկրից
Առավել ներկայացված երկրները՝
- Լեհաստան – 54 արվեստագետ
- Հայաստան – 28 արվեստագետ
- Ռուսաստան – 11 արվեստագետ
- ԱՄՆ – 7 արվեստագետ
- Ֆրանսիա – 7 արվեստագետ
- Հնդկաստան – 6 արվեստագետ
«Գեղարվեստական տպագրության հոբելյանական միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2025թ.-ի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» Կենտրոնում:
