«Սաութհեմփթոնը» մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար. Գործակալ
ՍպորտՖուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը:
«Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»:
Գործակալը նշել է, որ այս մասին խոսել է նաեւ Սպերցյանի հետ և ներկայացրել նրան նախագծի, գլխավոր մարզչի և սպորտային տնօրենի տեսլականի և թիմում նրա սպասվելիք դերի մասին։
««Սաութհեմփթոնը» հսկայական ակումբ է, որը գոյություն ունի ավելի քան 139 տարի, ունի մեծ ավանդույթներ և հարգանք համաշխարհային ֆուտբոլում: Վստահ եմ, որ նոր մրցաշրջանում նրանք կվերադառնան Պրեմիեր լիգա մեծ առավելությամբ, քանի որ ֆինանսավորման և Չեմպիոնշիփում կազմի առումով նրանք առանձնանում են։ Ինչպես բոլորը գիտեն, Էդիկը բազմիցս ասել է, որ ցանկանում է փորձել իրեն Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա վաստակել է այդ իրավունքը, ուստի չեմ կարծում, որ եթե Էդուարդը որոշի, ակումբը կխանգարի նրան հեռանալ։ Հատկապես այն մրցաշրջանից հետո, որի ընթացքում նա չեմպիոնական տիտղոսը բերեց Կրասնոդար։ Այնպես որ, կտեսնենք»,- ասել է հայ գործակալը: