«Սրբազան պայքարի» ակտիվիստ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
ՔրեականԴատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարել է փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը, և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխել տնային կալանքի։ Տեղեկությունը հայտնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
«Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքից էլ տեղեկանում ենք, որ ոստիկաններն այսօր բերման են ենթարկել ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրճյանին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
