ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ, ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, օգոստոսի 8-ը, անվանի սպորտային մարմնամարզիկ, Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Տոկիոյի ՕԽ բրոնզե, Փարիզի ՕԽ արծաթե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան օրն է, 33 - րդ տարեդարձն է նշում։ 2022-ի օգոստոսին Դավթյանը Մյունխենում Եվրոպայի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականի նոյեմբերին Լիվերպուլում դարձել է սպորտային մարմնամարզության Աշխարհի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում ։Այդ մարզաձևում Աշխարհի առաջնությունում հաղթանակը դարձավ առաջինը անկախ Հայաստանի պատմության մեջ։ Այդ պատմական հաղթանակի ճաշակ Արթուր Դավթյանը արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1֊ին աստիճանի» մեդալի։Անցած տարի, 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում, Արթուրը նվաճեց արծաթե մեդալ։ Iravunk. com -ը շնորհավորում է մեր անվանի մարմնամարզիկին, մաղթելով նորանոր հաղթանակներ, Օլիմպիական ոսկի 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ