Յամալն ու Լևանդովսկին խախտել են հակադոպինգային կանոններն ու տուգանվել
Սպորտ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամինե Յամալը խախտել է հակադոպինգային կանոնները։
Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի տեղեկությամբ՝ Չեմպիոնների լիգայի նախորդ առաջնության կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղից հետո Լամինը ժամանակին չի ներկայացել դոպինգ թեստ հանձնելու՝ չնայած դոպինգ-ստուգման տեսուչի պահանջին։
Նույն խախտումը թույլ է տվել նաև կատալոնացիների մյուս հարձակվողը՝ Ռոբերտ Լևանդովսկին։ Արդյունքում, Յամալը և Լևանդովսկին տուգանվել են՝ յուրաքանչյուրը 5000 եվրոյով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝