Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթուղթը խաղաղության պայմանագրի կնքման մեկնարկ կդառնա․ Ռուբիո. տեսանյութ

Ներքաղաքական

Այսօր Վաշինգտոնում կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը մեկնակետ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հավատարիմ է խաղաղության նախագահի առաքելությանը»։ «Մենք միջամտեցինք Հնդկաստան-Պակիստան հակամարտությանը, և մեր առաջնորդը կարողացավ վերականգնել խաղաղությունը։

Վերջերս նման բան տեղի ունեցավ Կամբոջայի և Թաիլանդի միջև։ Հույս ունեմ, որ դրան կհաջողվի հասնել նաև Հայաստանի և Ադրբեջանի պարագայում։ Հույս ունեմ, որ արդեն ուրբաթ նրանք այստեղ կլինեն` համաձայնագիրը ստորագրելու և խաղաղության պայմանագրի սկիզբը դնելու համար»,- նշել է Ռուբիոն։ Օգոստոսի 8-ին ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում հայատարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր Սպիտակ տանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։

Ըստ ժամանակացույցի՝ օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Թրամփը կսկսի Փաշինյանի հետ հանդիպումը, 23:20-ին կկայանա Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ կեսգիշերին՝ եռակողմ բանակցությունները:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ