Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար Անպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետ Մխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ Եսայան Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Մեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվեն

ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանը

Ներքաղաքական

Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։ Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են մեր տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին։

Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։

Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաեւ ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։ Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետեւ Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։

2010 թվականի մայիսին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան վարձել է Ամստերդամին՝ որպես միջազգային իրավաբան եւ Դեմոկրատիայի դեմ պայքարի միացյալ ճակատի (UDD) կամ «Կարմիր վերնաշապիկներ» պաշտպանական խորհրդի խորհրդական։ Ամստերդամը հրապարակային կոչեր է արել միջազգային հանրությանը չհանդուրժել նոր կառավարության բռնաճնշումները։ Ապա հրապարակել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային իրավունքի ոտնահարման ցուցակը՝ այն անվանելով «Բանգկոկի կոտորածներ»։

Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացիՆասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի,Էդվարդ Սնոուդենի հետ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն Հերյուրանք ու սին մեղադրանքներ են, թե Վեհափառը միջամտել է ընտրական գործընթացին. Տեր ԵսայիԿառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարԱնպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետՄխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ ԵսայանԹբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումըԿառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարՀաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչներըՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Էլ նյարդերս չի հերիքում, ազգին ազգի դեմ թշնամի են սարքում, չեն թողնում` մեր վերքերը լավանանՀոկտեմբերի հոսանքի բարձր հաշիվները սպառողներին անհանգստացրել են. ի՞նչ են առաջարկում պատկան մարմիններըՄեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվենՀայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ Ողբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաԴրամաշնորհները ազդեցություն կունենան արդեն 2026 ձմռանը և կաջակցեն իշխանությունների վերարտադրմանը Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվածՆուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվելԻշխանական քարոզչամեքենան առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համարՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված