Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Տղե՛րք, սա ո՛չ Լևոնի ժամանակն է, ո՛չ Ռոբերտի, ո՛չ էլ Սերժի. Գևորգ Պապոյան

Ներքաղաքական

ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, ով Էկոնոմիկայի նախարարն է, արձագանքել է «Տաշիր» ընկերությունների խմբի մի շարք աշխատակիցների։

«Երեկ Տաշիր ընկերությունների խմբից մի շարք աշխատակիցներ, վստահաբար, ինքնաբուխ, սկսեցին իրենց էջերում կամ իմ հրապարակման մեկնաբանություններ բաժնում միանման տեքստեր տարածել։ Այդ տեքստերին, բնականաբար, չեմ անդրադառնա։ Բայց մի հրապարակման կանդրադառնամ, որտեղ պնդում է հեղինակը, որ ոչ թե 800 մլն դրամի մաքսային արտոնություն ենք տվել, այլ ուշադիր՝ 12 մլն դրամի։

Ուրեմն այսպես, կցում եմ ընկերությունների դիմումը և կառավարության որոշումները, ըստ որոնց՝ իրենց ազատում ենք գրեթե 16 մլրդ ներմուծվող ապրանքի մաքսատուրքից։

Տղե՛րք, սա ո՛չ Լևոնի ժամանակն է, ո՛չ Ռոբերտի, ո՛չ էլ Սերժի, որ 16 մլրդ դրամի ապրանք բերվի ու 12 մլն դրամի մաքսատուրք գոյանա։ Դուք չգիտեմ՝ ինչպե՞ս եք «ձեր ձևով» հաշվել ու 12 մլն ստացել, բայց «մեր ձևով» հաշվելու դեպքում ստացվում է մոտ 800 մլն դրամ։

Իմիջիայլոց, ձեր ասած 12 մլնի դեպքում մաքսատուրքի տոկոսը ստացվում է 0,075։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ո՞ր տողում եք այդպիսի մաքսատուրքի տոկոս գտել՝ ձեր ներմուծած ապրանքների համար»,- նշել է Պապոյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ