Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ

ԵՐԻՏԱՍԱՐԴ, ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ

Մշակութային

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Վարազ Սամուելյանի» անվան մշակույթի տանը տիրում էր տոնական բարձր տրամադրություն, այստեղ բացվեց Փանիկի արվեստի դպրոցի ուսուցչուհի, երիտասարդ, տաղանդաշատ գեշանկարչուհի ԼԻԼԻԹ ՏՈՆԱԿԱՆՅԱՆԻ ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Արթիկում ծնված նկարչուհին նշեց ծննդյան 30֊ամյակը ու այս ցուցահանդեսը դարձավ նրա ծննդյան օրվա լավագույն նվերը։ Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, հայտնի արվեստագետներ, անվանի նկարիչներ Հրանտ Թադևոսյանը /Թաթոս /, Սամվել Սևադան, «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը, հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից։

Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։

Լիլիթը սկսել է նկարել շատ փոքր հասակից, ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, ապա սովորել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի գեղանկարչության բաժնում։ Դեռ ուսման տարիներից նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ Երևանում։ Այս գեղեցիկ ցուցահանդեսը ամբողջացրել է նրա անցած ուղին, արտացոլել նրա գունային ընկալումները, որոնք համարձակ են ու անկեղծ։ Ցուցադրված աշխատանքների թեմաները բազմազան են հայրենի եզերք, ծաղիկներ։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը կարևորեց Տոնականյանի արվեստի դերը Արթիկ համայնքի մշակութային կյանքի կայացման գործում ու նշեց, որ ցուցահանդեսը Լիլիթի ստեղծագործական ուղու հաշվետվությունն է։ Երիտասարդ գեշանկարչուհու անհատական ցուցահանդեսը ևս մեկ անգամ վկայում է, որ մարդը և բնությունը փոխադարձաբար կապված են իրար, մշակույթը մեր ազգի գոյության առանցքն է ու այդ մշակույթը պետք է գնահատել, պահպանել, ներկայացնել բոլորին։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում Լիլիթը նշեց. - «Բնություն, ծաղիկներ, կենցաղ, իմ շատ սիրելի Արթիկ քաղաքը այսպես եմ տեսնում։ Պետք է ոգեշնչում, մուսա ունենաս, որպեսզի կարողանաս նկարել։ Եթե մի բան շատ ես ուզում անել, ապա կարող ես անել, միայն համառություն, մեծ կամքի ուժ է անհրաժեշտ։ Ինձ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել անվանի նկարիչներ Հաղթանակ Շահումյանը, Շմավոն Շմավոնյանը, որ այսօր այստեղ են իմ կողքին։ Շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր այսօր ներկա էին իմ ցուցահանդեսին»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ