Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ այցի վրա․ The Washington Reporter

Ներքաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ հայտնվել է Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին աղմկահարույց սկանդալի ստվերում, գրել է The Washington Reporter պարբերականը, որը կապված է ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ։

Պարբերականը նշել է, որ ուշադրության կենտրոնում «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Պարբերականի տվյալներով՝ իրավիճակը մտահոգություն է առաջացրել Թրամփի վարչակազմում և ԱՄՆ Կոնգրեսում։ Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ տեղի ունեցածը «քաղաքական հաշվեհարդար է հիշեցնում»։ Պարբերականը, հղում անելով սենատորների օգնականներից մեկին, գրել է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել երկկողմ հարաբերությունները, եթե Հայաստանը «գործում է ավելի շուտ որպես Խորհրդային Միություն, քան որպես ազատ երկիր»։

ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ