Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

«Ջալալ Հարությունյանը գտնվել է ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ». ՊԲ նախկին հրամանատարի փաստաբան

Ներքաղաքական

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանն արձագանքել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին, ով հայտարարել էր, որ Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց։

ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը կոչ է արել չաղավաղել փաստերը։

«Դատարանի կողմից իրավունքի չարաշահում չի արձանագրվել, դատարան ներկայացված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Ջալալ Հարությունյանը գտնվել է ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ։ 

Միայն մեկ անգամ դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով հունիսի 30-ին է ուղարկվել Հարությունյանի հասցեով, որը ստացիոնար բուժման մեջ գտնվելու պատճառով նրան չի հանձնվել ու հետ է վերադարձվել դատարան, և այլևս փոստային ծառայության միջոցով Հարությունյանին չի ուղարկվել։

Այսօր Հարությունյանը գրավոր դիմել էր դատարանին՝ հնարավորինս սեղմ ժամկետում դատական ակտն ուղարկել իրեն։ Դուք ևս ներկա էիք այդ դատական նիստին, ու Ձեր պես պրոֆեսիոնալ փաստաբանին հարիր չէ փաստերն աղավաղել, կամ ներկայացնել կիսատ-պռատ»,- Ջալալ Հարությունյանի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանին արձագանքել է Ապրեսյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ